Էդւարդ Նալբանդեանն ու Մանուչեհր Մոթթաքին քննարկել են Հայ-թրքական, ԼՂ եւ Իրանի միջուկային խնդիրները
09:12 / 27.01.2010
Յունւարի 26-ին կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանի եւ Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիի հանդիպումը:
Իրանի ԱԳ նախարարը Երեւանում է գտնւում հայ-իրանական միջկառավարական համատեղ յանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Ինչպէս NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատւութեան վարչութիւնից, ողջունելով գործընկերոջը` նախարար Նալբանդեանը դրական է գնահատել հայ-իրանական բարիդրացիական ու փոխշահաւէտ յարաբերութիւնները: Հայաստանի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարները հանգամանալից քննարկել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:
Երկու երկրների առեւտրատնտեսական յարաբերութիւններին առնչւող հարցերի քննարկման համատեքստում նրանք վստահութիւն են յայտնել, որ Հայ-իրանական միջկառավարական համատեղ յանձնաժողովի 9-րդ նիստը կանցնի արդիւնաւէտ եւ բարձր մակարդակով: Երկուստէք կարեւորւել է իրաւապայմանագրային դաշտի առաւել ընդլայնումը, ինչը երկկողմ համագործակցութեան խորացման նոր հնարաւորութիւններ կընձեռի:
Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգութեան եւ կայունութեան ապահովման վերաբերեալ: Նաեւ անդրադարձել են արցախեան հիմնախնդրի կարգաւորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:
Նալբանդեանն ու Մոթթաքին արծարծել են նաեւ Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին վերաբերող հարցեր:

Նախարար Մոթթաքին ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների հաստատմանն ուղղւած ջանքերը: Նա, իր հերթին, Էդւարդ Նալբանդեանին է ներկայացրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումները:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment