ՏԱՐԱԿԱՐԾՈՒԹԻՒՆՆԵՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՎԱՒԵՐԱՑՄԱՆ ՇՈՒՐՋԸ
Անգլիական «Ֆայնենշըլ թայմս» թերթի թղթակիցներ Դելֆին Սթրաուսն Անկարայից եւ Իզաբել Գորստը Մոսկւայից անդրադարձել են Հայ-թրքական արձանագրութիւններին եւ երկու երկրներում դրանց վերաբերեալ հնչող արձագանքներին:
Նրանք նշում են, որ «մի դար տեւած թշնամանքը յաղթահարելու ջանքերը նորանոր խոչընդոտների են հանդիպում: Անկարան բողոքում է Հայաստանի Սահմանադրական դատարանի ընդունած որոշման դէմ»:
Թուրքիայի արտգործնախարարութեան հրապարակած յայտարարութեան մէջ, գրում են նրանք, Հայաստանի ՍԴ-ի որոշումը «անընդունելի» է համարւել, քանի որ այնտեղ «նախապայմաններ եւ վերապահութիւններ կան», որոնք թերագնահատում են արձանագրութիւնների «հիմնական նպատակները»:
Անկարան կարող է ողջունել վաւերացումը հետաձգելու այս հնարաւորութիւնը, քանի որ բազմիցս հասկացրել է, որ երկրի խորհրդարանը չի վաւերացնի արձանագրութիւնները, մինչեւ լուծում չստանայ «զաւթւած» Լեռնային Ղարաբաղի խնդիրը:
Թղթակիցները «Միլիեթ» թերթի սիւնակագիր Սեմին Իդիզի խօսքերն են մէջբերել, որն ասել է. «Իմ կարծիքով՝ երկու կողմերն էլ պատճառաբանութիւններ են ման գալիս (չվաւերացնելու համար)»: Իսկ Եւրոխորհրդարանում կանաչների խորհրդատուներից մէկը՝ Ալի Եուրտթագուլը հասկանալ է տւել, որ իր արտաքին քաղաքականութեան «պրոբլեմազուրկ» վարկանիշը պահպանելու եւ Կովկասում իր ազդեցութիւնը մեծացնելու համար, Թուրքիան պարտաւոր է առաջ տանել վաւերացման գործընթացը, դրանով իսկ վերացնելով երկրի հայազգի քաղաքացիներին պատող լարւածութիւնը:
Թղթակիցները նաեւ արձանագրել են, որ դեռեւս ոչ մի առաջընթաց չկայ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցութիւններում, եւ որ Բաքուն դժգոհանք է արտայայտել Հայաստանի վերաբերեալ Թուրքիայի նախաձեռնած քայլերի առնչութեամբ:

Հ. Ծ.
«ԱԶԳ»
0 Պատգամ:
Post a Comment