Wednesday, January 27, 2010

ՓԱԽՈՒՍՏԻ ՓՈՐՁԸ ԿԱՍԵՑՒԵՑ

ՓԱԽՈՒՍՏԻ ՓՈՐՁԸ ԿԱՍԵՑՒԵՑ
Կիրակի՝ Յունւարի 24-ին, առաւօտեան ժամը 9:30-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայի մատոյցներում ականատես եղանք, թէ ինչպէս էին ճանապարհային ոստիկանութեան մի քանի մեքենաներ, ձայնալուսային ազդանշանները միացրած, հետապնդում 'Ինֆինիտի' Ջիփ 88 SS 002 համարանիշով մեքենայի:
Հետապնդումը ցաւալի վախճան ունեցաւ: Ջիփի փախուստը կասեցւեց միայն այն պահին, երբ Մաշտոց-Թումանեան խաչմերուկում փախստականը մեքենայով բախւեց ոստիկանութեան աւտոմեքենային: Ճանապարհային ոստիկանները օրինախախտ երիտասարդին տեղափոխեցին ոստիկանութեան Կենտրոնի բաժին:
'Առաւօտի' տեղեկութիւններով, վարորդը Քանաքեռ առաջին փողոցի, առաջին նրբանցքի, 27 տան բնակիչ, 20-ամեայ Պետրոս Կարապետեանն է (նկարում ձախից: Իսկ աւտոմեքենան պատկանում է Արաբկիր համայնքի բնակիչ Արսէն Գրիգորեանին:
Դէպքի վայրում տեղազննութիւն կատարող ոստիկանութեան աշխատակիցների պատմելով՝ իրենց է մօտեցել Աղաջան անունով ներկայացած մի երիտասարդ (նկարում աջից) եւ ասել, թէ աշխատում է Ազգային ժողովում: Կատարւածի կապակցութեամբ ճանապարհային ոստիկանութեան հետաքննչական բաժանմունքում նախապատրաստւում են նիւթեր: 'Առաւօտի' տեղեկութիւններով, 2009 թւականին ճանապարհային ոստիկանի 'Կանգառ' ազդանշանին չենթարկւելու համար վարչական պատասխանատւութեան է ենթարկւել 52 վարորդ: Նշւած արարքի համար օրինախախտ վարորդը տուգանւում է 200 000 դրամի չափով:

Լուսանկարը՝
ԳԱԳԻԿ ՇԱՄՇԵԱՆԻ

0 Պատգամ: