Հայաստանի նախագահն ընդունել է Վրաստանի վարչապետին

17:22 / 26.01.2010
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը Յունւարի 26-ին ընդունել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիին, որը Երեւանում է Հայ-վրացական տնտեսական համագործակցութեան միջկառավարական յանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենեակից NEWS.am-ին յայտնում են, որ, ողջունելով Վրաստանի վարչապետի այցը մեր երկիր, Նախագահ Սարգսեանն ասել է. «Մենք բարի հարեւաններ ենք եւ պէտք է յաճախ շփւենք` քննարկելու բոլոր այն հարցերը, որոնք երբեմն ծագում են: Մեր համագործակցութեան ծաւալը, յարաբերութիւնների մակարդակն այնպիսին է, որ մեզ ուղղակի պարտաւորեցնում է աշխատանքային կարգով ամէն օր անդրադառնալ այդ հարցերին: Մենք Վրաստանը համարում ենք եղբայրական, բարեկամական երկիր եւ պատրաստ ենք աւելի խորացնել մեր յարաբերութիւնները»:
Վրաստանի կառավարութեան ղեկավարը Հայաստանի նախագահին փոխանցել է Նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի լաւագոյն բարեմաղթանքները եւ Վրաստան այցելելու հրաւէրը:
Հանրապետութեան նախագահը եւ Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել նաեւ երկու երկրներում տնտեսական վիճակի, ձեռնարկւող հակաճգնաժամային միջոցառումների շուրջ: Նրանք խօսել են նաեւ տարածաշրջանային խնդիրների մասին:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: