ՎԼԱԴԻՄԻՐ ԺԻՐԻՆՈՎՍԿԻ.–
«ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՐԱՒԱՍՈՒԹԵԱՆ ՆԵՐՔՈՅ»
Երեւան (Երկիր) - Ռուսաստանն ամենեւին էլ շահագրգռւած չէ, ի վնաս Ադրբեջանի, միակողմանի առաւելութիւնների հասնել յօգուտ Հայաստանի, նրա նպատակը տարածաշրջանում կայունութիւն ապահովելն է։
«Ամերիկայի ձայն»-ին տւած հարցազրոյցում յայտարարել է ՌԴ Պետդումայի փոխ–խօսնակ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցութեան առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին` մեկնաբանելով իր` Ռուսաստանի կողմից ԼՂՀ անկախութիւնը ճանաչելու մասին յայտարարութիւնը:
«Հայ-ադրբեջանական տարաձայնութիւններն այնքան խորն են, որ ես չեմ կարող պատկերացնել Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի իրաւասութեան ներքոյ: Այդ պատճառով անհրաժեշտ է փնտրել նոր, բնականաբար, երկու կողմի համար էլ ընդունելի իրաւական կարգավիճակ»,- կարծիք է յայտնել Ժիրինովսկին:
Նա նշել է, որ այդ համատեքստում Վաշինգտոնի եւ Մոսկւայի համագործակցութեան մեծ հնարաւորութիւններ են բացւում:
Յիշեցնենք, որ լատվիական թերթերից մէկին տւած հարցազրոյցում Վլադիմիր Ժիրինովսկին նշել էր, որ եթէ ԼՂՀ-ն անկախութիւն հռչակի` Ռուսաստանը պէտք է ճանաչի դա:

0 Պատգամ: