Մշակւել է Ղարաբաղեան կարգաւորման Մադրիդեան սկզբունքների Մանրամասութիւնները
16:26 / 25.01.2010
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները այսօր Յունւարի 25-ին Սոչիում, եռակողմ հանդիպման ժամանակ մշակել են Մադրիդեան սկզբունքների՝ այսպէս կոչւած Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հիմնարար սկզբունքների, մանրամասնութիւններ ու ծալքերը։
Փաստաթղթում, ինչպէս լրագրողներին յայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը, ներառւած են Ղարաբաղեան խնդրի լուծման հեռանկարները: Միեւնոյն ժամանակ, վկայակոչելով բանակցութիւնների գաղտնիութիւնը, նախարարը չի պատասխանել, թէ ինչն է այդ մանրամասնութիւններ էությունը: «Բանակցութիւնները վերացական հունից տեղափոխւեցին իրական հուն, եւ ԵԱՀԿ ՄԽ ներկայացրած բոլոր առաջարկութիւնները մանրամասն քննարկւել են հանդիպմանը»,- յայտարարել է նա: Նրա խօսքով, կարեւոր է, որ կայ հակամարտութեան կարգաւորման պայմանների ընդհանուր գիտակցում, եւ կողմերը պայմանաւորւել են շարունակել բանակցութիւնները: Լաւրովը նշել է նաեւ, որ եռակողմ բանակցութիւնները նպատակ ունեն օգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment