Ըստ Թուրքիայի վարչապետի.
Հայաստանն արձանագրութիւնները
«վիրահատական միջամտութեան» է ենթարկել
Էրդողանի խօսքով՝ եթէ Հայաստանը «սխալը չուղղի,
կարգաւորման ընթացքը կը սառեցւի»:
Արիս Ղազինեան
«ԱրմենիաՆաուի» թղթակից
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտօնապէս յայտարարել է, որ «եթէ ՀՀ Սահմանադրական դատարանը չփոխի իր որոշումը, ապա Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը կը սառեցւի»: «ՀՀ Սահմանադրական դատարանը գաղտնի է գործել,- նշել է Էրդողանը յունւարի 21-ին Թուրքիայիում նախատեսւած Նախարարների խորհրդի նիստի նախօրէին:
- Մենք Ցիւրիխում ստորագրւած արձանագրութիւններն անմիջապէս և առանց փոփոխութիւնների խորհրդարան ենք ներկայացրել: Արձանագրութիւններում բառ անգամ չենք փոխել` ցոյց տալով մեր անկեղծութիւնը, իսկ Հայաստանում արձանագրութիւնները վիրահատական միջամտութեան են ենթարկւել: Եթէ այդ սխալը չուղղւի, ապա գործընթացը կը սառեցւի»:
ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումն այն հարցը դարձաւ, որը մօտեցրեց Թուրքիայի պաշտօնական իշխանութիւնների և ընդդիմութեան դիրքորոշումները: Դատարանի որոշումը յայտարարում է, որ Հայոց Ցեղասպանութեան և Արևմտեան Հայաստանի մասին Հայաստանի Անկախութեան մասին հռչակագրի դրոյթը փոփոխութեան ենթակայ չէ:
«Պէտք է անմիջապէս յետ կանչել Հայ-թրքական արձանագրութիւնները խորհրդարանից, անվաւեր համարել դրանք և թուրք ժողովրդից ներողութիւն խնդրել,- յայտարարել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցութեան նախագահ Դևլեթ Բախչելին, որը «Գորշ գայլեր» կազմակերպութեան քաղաքական թևն է:
Յունւարի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած որոշման մէջ ասւում է, որ Հայ-թրքական սահմանի բացումը և երկրների միջև դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը, ինչպէս նաև արձանագրութիւնների կատարման շրջանակներում կողմերի իրականացրած ցանկացած այլ քայլեր չեն կարող կասկածի տակ դնել կամ էլ ինչ-որ կերպ վնասել Հայոց Ցեղասպանութեան ճանաչելուն միտւած Հայաստանի ջանքերին:
Այսինքն` Սահմանադրական դատարանը ոչ մի նոր բան չի յայտարարել և միայն կրկնել է այն, ինչ քանիցս ասում էր Սերժ Սարգսեանը` արձանագրութիւններում Ցեղասպանութեան մասին նախապայմաններ չկան:
Այդ համատեքստում Թուրքիայի դժգոհութիւնը յաւելեալ ապացոյց է, որ թուրքերն այլ կերպ են մտածել:

0 Պատգամ:
Post a Comment