Մադրիդեան սկզբունքների մանրամասութիւնները հնարաւորութիւն է տալիս բանակցութիւններին մասնակցել նաեւ Ստեփանակերտին
17:46 / 25.01.2010
Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից համաձայնեցւած՝ Ղարաբաղեան հարցի կարգաւորման հիմնարար սկզբունքների փաստաթղթի պրեամբուլայում առկայ է ազգերի ինքնորոշման իրաւունքի սկզբունքը։
Ինչպէս պարզ է դարձել NEWS.am-ի իրազէկ աղբիւրներից, փաստաթղթում նշւում է նաեւ հետագայ բանակցութիւններում ԼՂՀ մասնակցութեան մասին։
Նշենք, որ Յունւարի 25-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդիւնքում Մադրիդեան փաստաթղթի պրեամբուլայ է ձեռք բերւել։ ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը չի յայտնել լրագրողներին, թէ յատկապէս ինչ է ամրագրւած փաստաթղթում։ Նա, սակայն, նշել է, որ «բանակցութիւնները վերացական դաշտից տեղափոխւել են յստակութեան դաշտ»։ Նրա խօսքով, կարեւոր է, որ կայ ընդհանուր փոխհասկացողութիւն, եւ կողմերը պայմանաւորւել են շարունակել բանակցութիւնները։
Այսօրւայ եռակողմ հանդիպումը իր ձեւի մէջ հինգերորդն է։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment