Հրապարակւել է 20-րդ դարի ամենագեղեցիկ
դերասանուհիների ցանկը
Յուլիս 04, 2010 18:16
QVC միջազգային հեռուստաալիքը 20-րդ դարի ամենագեղեցիկ դերասանուհիների հերթական ցանկն է կազմել: Հեռուստաալիքի հարցմանը մասնակցել է շուրջ 2 հազար մարդ՝ հիմնականում ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից:
Հարցման արդիւնքներով, բրիտանացի եւ ամերիկացի դերասանուհի Օդրի Հեփբըրնը նախորդ դարի կինեմատոգրաֆի անվիճելի գեղեցկուհին է: «Իմ հրաշալի լէյդին», «Սաբրինա», «Նախաճաշ Տիֆանիի մօտ եւ «Հռոմէական արձակուրդներ» ֆիլմերի աստղը ճանաչւել է 20-րդ դարի ամենագեղեցիկ դերասանուհին:
Նշենք, որ Հոլիվուդեան աստղը բազմիցս արժանացել է կինոյի պատմութեան մէջ ամենագեղեցիկ կանանցից մէկը լինելու կոչմանը: 1953 թւականին Օդրի Հեփբըրնն արժանացել է «Օսկար» մրցանակի «Հռոմէական արձակուրդներ» ֆիլմի համար` «Լաւագոյն կանացի դեր» անւանակարգում:
Ամենագեղեցիկ դերասանուհիների ցանկում նրան հետեւում են այնպիսի յայտնի դերասանուհիներ, ինչպիսիք են բրիտանացի Շէրիլ Քոուլը, լեգէնդար Մերիլին Մոնրօն եւ ժամանակակից սէքս-խորհրդանիշ Անջէլինա Ջուլին, ով զբաղեցրել է 4-րդ տեղը: Լաւագույն տասնեակը եզրափակում են Գրէյս Քելլին, Սքարլէթ Եոհանսոնը, Հալլի Բերրին, արքայադուստր Դայանան, Քելլի Բրուքը եւ Ջէնիֆեր Էրիստոնը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment