Հիլարի Քլինթոն.–
Հայ-թրքական յարաբերութիւններում գնդակը հակառակորդի դաշտում է
Պետքարտուղարն իր կողմից աջակցութիւն է խոստացել երկու երկրների յարաբերութիւնների հաստատման հարցում
Յուլիս 04, 2010 21:56
Այժմ գնդակը հակառակորդի կողմում է, եւ հասել է գործելու նրանց ժամանակը: Երեւանում յուլիսի 4-ին կայացած ասուլիսում նման յայտարարութիւն է արել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ խօսելով Հայ-թրքական Յարաբերութիւնների մասին:
«Մենք հիացած ենք Հայաստանի նախագահի քաղաքականութեամբ Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման հարցում եւ տպաւորւած էին Երեւանի ապրիլեան որոշմամբ, որ հայկական ոկղմը յետ չի կանչել իր ստորագրութիւնը Հայ-թրքական արձանագրութիւններից՝ չնայած հակառակ կողմի ձեռնարկած խոչընդոտներով»,- յայտարարել է պետքարտուղարը՝ յաւելելով, որ ԱՄՆ-ը կոչ է արել Թուրքիային նոյնպէս ջանքեր գործադրել Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորելու, քանի որ դա բխում է ոչ միայն երկու երկրների, այլեւ ողջ տարածաշրջանի շահերից: Հիլարի Քլինթոնը նաեւ ընդգծել է, որ Հայ-թրքական սահմանի բացումը խթան կդառնայ երկկողմ յարաբերութիւնների կարգաորման համար: Պետքարտուղարն իր կողմից աջակցութիւն է խոստացել երկու երկրների յարաբերութիւնների հաստատման հարցում: «Ես եղել եմ Ցիւրիխում, երբ ստորագրում էին Հայ-թրքական արձանագրութիւնները: Երկու երկրների ղեկավարները խիզախ քայլ են կատարել՝ նախաձեռնելով այդ գործընթացը: Յոյսով ենք, որ խոչընդոտները կը յաղթահարւեն եւ յարաբերութիւնների հաստատման գործընթացը կշարունակւի»,- յայտարարել է պետքարտուղարը:
Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը, իր հերթին շնորհակալութիւն յայտնելով ԱՄՆ-ին աջակցութեան համար, վերահաստատել է Երեւանի պատրաստակամութիւնը շարունակել գործաընթացն առանց նախապայմանների, երբ Անկարան պատրաստ կլինի իր կողմից համարժէք քայլեր կատարելու:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: