Հոլիվուդում 4 հայերի սպանած
յանցագործը չի ընդունում իր մեղքը
Յուլիս 08, 2010 16:47
Ամերիկեան Հոլիվուդ քաղաքում 4 հայաստանցիների սպանութեան մէջ մեղադրւող Ներսէս Գալստեանը երեքշաբթի օրը Լոս-Անջէլեսի դատարանում հրաժարւել է ընդունել իրեն մեղսագրւող արարքը: Այդ մասին հաղորդում է myfoxla.com կայքը: Սպանութիւնը տեղի էր ունեցել ապրիլի 3-ին՝ North Holywood-ի Hot Spot ռեստորանում, երբ մի խումբ հայեր նշում էին իրենց մահացած ընկերներից մէկի ծննդեան տարեդարձը: 26-ամեայ Ներսէս Գալստեանն ու նրա եղբայրը վիճել էին հաւաքւածների հետ եւ կրակ բացել: Արդիւնքում սպանւել էին 25-ամեայ Հայկ Եգնանեանը, 26-ամեայ Սարգիս Քարաջեանը, 28-ամեայ Յարութ Բաբուրեանը եւ 31-ամեայ Վարդան Թոֆալեանը, եւս մի քանի հոգի վնասւածքներ էին ստացել: Ոստիկանութեան փոխանցմամբ, բոլոր սպանւածները եւս ծագումով Հայաստանից էին:
Լոս Անջէլեսի ոստիկանութիւնը յայտնաբերել էր յանցագործին Վաշինգտոնում՝ Կենմոր շրջանում:
Գալստեանին, եթէ նրա մեղքն ապացուցւի, սպառնում է մահապատիժ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment