Հայ եւ թուրք 65 երաժիշտներ Ստամբուլում յատուկ համերգով են հանդէս գալու
Յուլիս 08, 2010 13:18
«Թուրքիա-Հայաստան երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբ» անւան ներքոյ միաւորւած երաժիշտները՝ Նւարդ Անդրէասեանի եւ Ջէմ Մանսուրի ղեկավարութեամբ, Յուլիսի 16-ի երեկոյեան Ստամբուլի Ջեմալ Ռեշիդ Ռէյ համերգասրահում յատուկ համերգային ծրագրով են հանդէս գալու։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի մշակոյթի եւ արւեստի հիմնադրամի եւ Բողազիջի համալսարանի հետ համատեղ կազմակերպւելիք համերգին հնչելու են Բեթհովէնի, Արամ Խաչատրեանի եւ այլ յայտնի դասականների գործերը։ Համերգի մենակատարներն են լինելու Հանդէ Քիւդուն եւ Տիգրան Յարութիւնեանը։
18-23 տարեկան Հայ եւ թուրք երիտասարդներից կազմւած 65 հոգանոց երաժշտախումբը յուլիսի 5-ից սկսել է նախապատրաստւել ուսանողների համար տրւող համերգներով, որոնց մուտքն ազատ է։ Իսկ Ստամբուլի համերգից յետոյ նախատեսւած է աշնանը նմանատիպ համերգ կազմակերպել նաեւ Հայաստանում։
Նշենք, որ Յուլիսի 16-ի համերգի տոմսերը հայկական դրամով արտայայտւած ունեն հետեւեալ արժէքը՝ 7500, 5000 եւ 3500 դրամ։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

***Այս «եղբայրական» ու «բարեկամական սիաբանութեան» մթնոլորտի կողքին, առաջարկում եմ կարդալ միայն հետեւեալ երկու լուրերը.–
http://vartandavtian.blogspot.com/2010/07/blog-post_01.htm

0 Պատգամ: