«Կարգին» հայհոյանքներ թուրքական խորհրդարանում
Յուլիս 08, 2010 10:31
Թուրքական խորհրդարանում հերթական անգամ հայհոյախառն վիճաբանութիւն է տեղի ունեցել, որը պատգամաւորները եւ խորհրդարանի վարչական աշխատակիցները հազիւ են հանդարտեցրել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ յուլիսի 7-ի խորհրդարանական քննարկումների ընթացքում խիստ վիճաբանութիւն է տեղի ունեցել Էսքիշեհիրից ընտրւած անկախ պատգամաւոր Թայֆուն Իչլիի եւ քրդական «Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն» կուսակցութեան Մուշից ընտրւած պատգամաւոր Սըրը Սաքըքի միջեւ։
Թայֆուն Իլչին ամբիոնից ելոյթ ունենալիս կոչ է արել մերժել քրդական կուսակցութեան առաջարկած օրինագիծը՝ քուրդ պատգամաւորներին անւանելով ռասիստ եւ ֆաշիստ։ «Սրա անունը ժողովրդավարութիւն չէ։ Օրերով այստեղ լսում եմ, թէ ինչպէս են նրանք ահաբեկիչներին պարտիզան անւանում, իսկ ահաբեկիչների պարագլուխ Օջալանին պարոնով են դիմում։ Եթէ խօսքի ազատութիւն է, սա էլ իմ խօսքի ազատութիւնն է՝ նրանք ռասիստներ եւ ֆաշիստներ են»,- նշել է Էսքիշեհիրից ընտրւած պատգամաւորը։
Այս վիրաւորանքին արագ արձագանքել են քրդական կուսակցութեան պատգամաւորները, սակայն Մուշից ընտրւած Սըրը Սաքըքը չի դիմացել եւ շարժւել է ամբիոնի ուղղութեամբ։ Գործընկերները փորձել են զսպել Սաքըքին, իսկ նա այդ ընթացքում թուրքերէն յայտնի հայհոյանքով Թայֆուն Իչլիին «հեռու տեղ» է ուղարկել։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: