Մհեր Մկրտչեանը կը դառնար 80 տարեկան
12:56 • 03.07.10
Յուլիսի 4-ին լրանում է Հայ անւանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչեանի 80-ամեակը։Մհեր Մուշեղի Մկրտչեանը ծնւել է 1930թ. յուլիսի 4-ին Գիւմրիում։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։Գիւմրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ, յաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թթ. սովորել է Մռաւեանի անւան թատրոնին կից ստուդիայում, աւարտելուց յետոյ, 1947 թ. ընդգրկւել է նոյն թատրոնի հիմնական խմբի մէջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնեակից աւելի մեծ ու փոքր դերեր` ցուցաբերելով իր տարիքին չհամապատասխանող վարպետութիւն։
1953 թ. նա տեղափոխւեց Սունդուկեանի անւան թատրոն, սովորում էր գեղարւեստաթատերական ինստիտուտում (ղեկավար` Վ. Վաղարշեան)։1959 թ. ռեժիսոր Համասի Մարտիրոսեանը նրան հրաւիրում է նկարահանւելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծում է հիւթեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։
Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դէմք հաղորդելու կարողութիւնը, էկրանի ճշմարիտ զգացողութիւնն ու շատ այլ յատկանիշներ Մհեր Մկրտչեանին հնարաւորութիւն են տալիս դասւելու կինոարւեստի ինքնատիպ անունների շարքը։ Այդ ամէնը հիանալի են դրսևորւում Արսէն («Նւագախմբի տղաները»), Գասպար («Եռանկիւնի»), Իշխան («Մենք ենք մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրօ («Նահապետ»), Գրիգոր աղայ («Կտոր մը երկինք») դերերում։
Մհեր Մկրտչեանը եթէ «Հայֆիլմում» յաջողութեամբ մարմնաւորում էր դրամատիկական կերպարներ, ինչպէս Նիկոլը «Հին օրերի երգը» ֆիլմում, ապա այլ կինոստուդիաները նրան հրաւիրում էին բացառապէս կատակերգական դերերի համար։ Նա նկարահանւել է «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինօ», «Ալի բաբան և քառասուն աւազակները», «Ունայնութիւն ունայնութեան» ժապաւէններում՝ արժանանալով պետական բարձր պարգևների։Մհեր Մկրտչեանը մահացել է 1993 թ. դեկտեմբերի 29-ին։

Աղբիւրը՝ hy.wikipedia.org
Tert.am
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment