Անջէյ Կասպրշիկ.–
Մարդկանց մահը պէտք է մղի Ղարաբաղեան հակամարտութեան լուծմանը
Զինւած միջադէպերը եւ զոհերի առկայութիւնը Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինւած ուժերի շփման գծում պէտք է դրդեն երկու կողմերին հակամարտութեան արագ լուծման, կարծում է ԵԱՀԿ նախագահի յատուկ ներկայացուցիչ Անջէյ Կասպրշիկը։
«Զոհւածների ընտանիքները եւ նրանց ընկերներն իրաւունք ունեն սպասել, որ կեանքերի անիմաստ կորուստը կը խթանի խաղաղ գործընթացի մասնակիցներին՝ օգտւել առաջ շարժւելու հնարաւորութիւնից»,- ըստ ադրբեջանական Trend գործակալութեան՝ ասել է նա։
Կասպրշիկի խօսքով, Տորոնտոյում «Մեծ ութնեակի» գագաթնաժողովից յետոյ համանախագահող երկրների ղեկավարները իրենց աջակցութիւնն են յայտնել երկու երկրների նախագահներին եւ կոչ արել դէպի Խաղաղ համաձայնագրի մշակմանը հասնելու ուղղութեամբ անել եւս մէկ քայլ։ Ինչպէս աւելի վաղ յայտնել էր NEWS.am-ը, յունիսի 18-ի լոյս 19-ի գիշերը ԼՂՀ տարածք էր ներխուժել ադրբեջանական դիվերսիոն խումբը։ Մարտի արդիւնքում հայկական կողմից զոհւել էր 4, վիրաւորւել 4 զինւորական։ Ադրբեջանցիները մարտի դաշտում թողել էին մէկ սպանւածի եւ նահանջել։

Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment