Օբամա–Սարկոզի–Մեդվեդև յայտարարութիւնը վտանգաւոր է
16:16 • 07.07.10
Եռանախագահող երկրների նախագահների համատեղ յայտարարութիւնն իր փիլիսոփայութեամբ քիչ էր տարբերւում Աքվիլայի յայտարարութիւնից։ Այսօր հրաւիրւած մամուլի ասուլիսում այս մասին յայտարարեց «Հանրապետութիւն» կուսակցութեան քաղխորհրդի անդամ, քաղաքագէտ Սուրէն Սուրէնեանցը, միաժամանակ, նշելով, որ երեք նախագահների յայտարարութիւնը, իր կարծիքով, վտանգաւոր կէտեր էր պարունակում։
Ըստ Սուրէնեանցի, յիշեալ յայտարարութեան մէջ առաջին անգամ խօսվում էր Հայաստանի օկուպանտ լինելու մասին։ Քաղաքագէտին մտահոգել է ՀՀ–ի և ԼՂՀ–ի միջև միջանցքի առկայութեան մասին մշուշօտ ձևակերպումը, հանրաքւէի անցկացման մասին ոչ յստակ ձևակերպումը, ինչպէս նաև ենթադրեալ վերադարձւող տարածքների կարգավիճակին անդրադարձի բացակայութիւնը։
Միևնոյն ժամանակ, Սուրէն Սուրէնեանցն ասաց, որ ինքը ճիշտ չի համարում այն մօտեցումը, որ բացասական առաջարկների դէպքում պէտք է դուրս գալ բանակցութիւններից, «որովհետև բանակցութիւններից դուրս գալը կնշանակի պատերազմ»։Նա առաջարկում է շարունակել բանակցութիւնները, մոբիլիզացնել ներքին բոլոր ռեսուրսները, որպէսզի բանակցային գործընթացից ստանանք առաւելագոյնը։
Tert.am

0 Պատգամ: