Ծիրանի արտահանումն այս տարի կը նւազի
աւելի քան երկու անգամ
13:31 • 08.07.10
Գիւղատնտեսութեան նախարարութիւնը կանխատեսում է, որ այս տարի Հայաստանից կարտահանւի 3–4 հազար տոննայ ծիրան՝ անցած տարւայ շուրջ 10 հազար տոննայի փոխարէն։ Այսօր կայացած ճեպազրոյցում գիւղատնտեսութեան նախարար Գերասիմ Ալավերդեանը ծիրանի արտահանման ծաւալների կտրուկ կրճատումը բացատրեց անբարենպաստ կլիմայական պայմաններով, ծիրանի բերքի ծաւալների կրճատումով։
Ըստ նրա, այս տարի Հայաստանում կարտադրւի մօտ 30–35 հազար տոննայ ծիրան։ Նախարարը նշեց նաև, որ Հայաստանից արտահանւում է հիմնականում որակեալ ծիրանը, այնինչ այս տարի նման ծիրանը բաւական քիչ է։
Գերասիմ Ալավերդեանի խօսքով, մինչև օրս Հաայստանից արտահանւել է 1230 տոննայ ծիրան։
Անդրադառնալով ներքին շուկայում գիւղմթերքների բարձր գներին՝ նախարարն ասաց, որ դա պայմանաւորւած է նրանով, գիւղատնտեսական տարին յետ է ընկել. ներկայում դեռ վաճառւում է ջերմոցներում աճեցւած բանջարեղէնը։
Tert.am

0 Պատգամ: