Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանն ինչ–որ բան է
հերքում կամ մերժում
13:37 • 14.07.10
«Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանն ինչ–որ բան է հերքում կամ մերժում։ Մերժում էին նաև Փարիզեան սկզբունքները, որոնք դրւեցին Քիվեսթում թղթի վրայ, մերժում էին, երբ Մադրիդեան առաջարկներն արւեցին 2007թ. նոյեմբերին։ Մերժում են ԵԱՀԿ–ի կողմից արւած առաջարկը հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման վերաբերեալ։ Մերժում են ՀՀ կողմից արւած առաջարկը՝ ուժի սպառնալիքի չկիրառման պայմանագիր ստորագրել»,– այսօր Լեհաստանի արտգործնախարարի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում յայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը՝ անդրադառնալով այն հարցին, որ պաշտօնական Բաքուն շարունակում է խօսել, այսպէս ասած, դեկտեմբերեան առաջարկների մասին։
«Իրանականութիւնն այն է, որ 2007թ. նոյեմբերից յետոյ, երբ պաշտօնական առաջարկ արւեց, Մադրիդեան փաստաթուղթը ներկայացւեց կողմերին, այդ փաստաթուղթը պաշտօնապէս ներկայացւեց Վիէննայում ԵԱՀԿ գլխաւոր քարտուղարութեանը։ Այդ ժամանակից մինչև այս պահը մի քանի աշխատանքային առաջարկութիւններ են եղել՝ հիմնւած հէնց այս փաստաթղթի վրայ։ Այդ փաստաթղթերից մէկը ներկայացւեց 2007թ. դեկտեմբերին, և Ադրբեջանը պատրանք ունէր, որ բանակցային գործընթացը պէտք է ընթանայ հէնց այդ փաստաթղթի վրայ՝ որոշ բացառութիւններով։ Ի՞նչ է նշանակում որոշ բացառութիւններ»,– ասաց նա։
Շարունակելով՝ Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ դրանից յետոյ՝ 2009–2010թթ համանախագահների կողմից մի քանի աշխատանքային առաջարկներ են ներկայացւել, և Սոչիում այս տարւայ Յունւարին երկու երկրների նախագահների կայացած հանդիպման ժամանակ կողմերը որոշել են շարունակել բանակցութիւնները։
«Եւ այդ բանակցութիւնների արդիւնքում Յունիսի 17–ին Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպման ժամանակ Մադրիդեան սկզբունքների նոր առաջարկ ներկայացւեց։ Եւ Ալմաթիում կայանալիք հնարաւոր հանդիպման գլխաւոր հարցը հէնց դա է՝ արդեօ՞ք Ադրբեջանը պատրաստ է շարունակել բանակցութիւնները հէնց այն հիմքի վրայ, որը ներկայացւել է յունիսի 17–ին Սանկտ Պետերբուրգում»,– յայտարարեց Հայաստանի արտաքին գերատեսչութեան ղեկավար Էդարդ Նալբանդեանը:
Նկատենք, որ երկու նախարարների մամուլի ասուլիսին ապահովւած չէր որակեալ թարգմանութիւն։ Լեհերենից հայերէն և հայերէնից լեհերէն թարգմանող աղջիկն այնքան դժւարությամբ էր թարգմանում, որ ինչ–որ պահից սկսած՝ ասուլիսը դարձաւ «անգլալեզու», իսկ «թարգմանչի» պարտականութիւններն սկսեց կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խօսնակ Տիգրան Բալայեանը։
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment