Չվերահսկւող տարածքների մասին լուրերն
ադրբեջանցիներն էին յօրինել
16:33 • 14.07.10
Օրեր առաջ ադրբեջանական լրատւամիջոցների տարածած տեղեկութիւնը, թէ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ընդունւել է բանաձև, որում ԼՂ–ն ընդգրկւել է չւերահսկւող տարածքների ցանկում, բացարձակ հերիւրանք է։ Այս մասին Tert.am–ին ասաց ԱԺ ՀՀԿ պատգամաւոր, ԵԱՀԿ ԽՎ–ում հայաստանեան պատւիրակութեան անդամ Արտակ Դաւթեանը։
«Ադրբեջանցիները, իհարկէ, ներկայացրել էին առաջարկութիւն, երբ Մերձդնեստրի հարցն էր շօշափւում, որպէսզի կատարւի համապատասխան լրացում (դրան միացել էին մեր հիւսիսային պատւիրակները՝ վրացիները, և նաև ղազախները), որը կտարածւի բոլոր կոնֆլիկտային տարածքների վրայ։ Բայց մեր պատւիրակութիւնը, հասկանալով, որ դա որոշակի վտանգ է պարունակում, նախապէս միացել էր մեր յոյն գործընկերոջը՝ ներկայացնելով մեր լրացումները կոնկրէտ Մերձդնեստրի հարցում։ Երբ եկաւ այդ հարցի քննարկման պահը, հայկական պատւիրակութեան առաջարկները քննարկւեցին, ընդունւեցին, ինչը մեխանիկօրօն նշանակում էր, որ ադրբեջանցիների առաջարկներն այլևս չեն ընդունւում»,– պարզաբանեց Հայ պատգամաւորը։
Նա ևս մէկ անգամ շեշտեց, որ ադրբեջանցիների կողմից առաջարկւել է կոնֆլիկտային տարածքները չվերահսկւող տարածքների ցանկում ներառելու մասին լրացում, ինչը, սակայն, չի ընդունւել։ «Կարող էք վերցնել փաստաթղթերը, ուսումնասիրել, և կտեսնէք, որ որևիցէ փաստաթղթում կամ բանաձևում Լեռնային Ղարաբաղի անուն յիշատակւած չէ։ Աւելին ասեմ, որ նրանց ներկայացրած լրացումները չեն ընդունւել։ Նրանց առաջարկներից բովանդակային առումով ոչինչ չփոխող ընդամէնը մի քանի լրացում է ընդունւել»,– ասաց Արտակ Դաւթեանը։
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment