Ազգութեամբ թուրք ռեժիսորը չի
հասկանում Թուրքիան
«Չեմ ուզում դրամատիկականացնել, թէ ինչ ճգնաժամեր եմ ունեցել` կապւած իմ թրքական ինքնութեան հետ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտնեց ծագումով թուրք, սակայն իրեն գերմանացի համարող ռեժիսոր Ֆաթիհ Աքինը, ով նշեց, որ հէնց այդ մասին են իր ֆիլմերի գերակշիռ մասը:
Ներկայացնելով իր կապը Թուրքիայի հետ, ռեժիսորը նշեց, որ չնայած իր ֆիլմերը կապւած են Թուրքիայի հետ, սակայն ինքը ցանկանայ, թէ ոչ Թուրքիան դիտարկում է դրսից:
«Իմ ֆիլմերով ես փորձել եմ հասկանալ Թուրքիան, և «Անցնել կամուրջը» ֆիլմը նկարահանելու ժամանակ, որի իրադարձութիւնները տեղի էին ունենում Թուրքիայում, ինձ թւում էր, թէ ես վերջապէս հասկացել եմ այդ երկիրը, սակայն այն փորձառութիւնը, որ ձեռք բերեցի ֆիլմի նկարահանումից յետոյ, ինձ ապացուցեց, որ, այնուամենայնիւ, ես լիովին չեմ հասկացել Թուրքիան»,- յայտնեց Ֆ. Աքինը:
Միւս կողմից` ռեժիսորը խոստովանեց, որ չի կարևորում ազգային պատկանելութիւնն ու արեան ծագումը. «Ես արեան կատեգորիաներով չեմ մտածում և ծագման մասին խօսելը, կարծում եմ, շովինիզմի տարրեր է պարունակում»:
«Ես մի բան եմ հասկացել. երբ սկսում ես կատեգորիաների բաժանել արիւնը, այն խանգարում է, որ գլուխդ ազատ լինի, մինչդեռ մարդիկ պէտք է անցնեն բոլոր սահմաններն ու արգելքները»,- ամփոփելով իր խօսքը` ընդգծեց ռեժիսորը:
13.07.2010, 18:43
Aysor.am

0 Պատգամ: