Ալիևը պարզաբանել է համանախագահների նոր առաջարկների էութիւնը
«Ադրբեջանի քաղաքացիները պէտք է վերադառնան Լեռնային Ղարաբաղ, Շուշի, ինչի մասին բաց ասւում է համանախագահող երեք երկրների վերջերս արած յայտարարութիւնում»

«Հինգ շրջաններ ազատւում են անմիջապէս, իսկ երկուսը՝ Քելբաջարն ու Լաչինը՝ որոշ ժամանակ անց»
11:55 • 07.07.१०
Մադրիդեան սկզբունքների հիման վրայ այսօր առաջարկւող նորացւած սկզբունքները պայմաններ են ստեղծում Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան վերականգնման համար։ Հէնց այդ պատճառով էլ Ադրբեջանի մասնակցում է այդ բանակցութիւններին և ցուցաբերում կառուցողականութիւն։ Այս մասին այսօր յայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այսօր համանախագահող երկրները, հնարաւոր է, աւելի բաց են արտայայտում իրենց կարծիքները։ Ընդգծւում է հետևաալ կարևոր պահը. հարցը պէտք է լուծւի Հելսինկեան սկզբունքների հիման վրայ։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում Հելսինկեան սկզբունքները։ Այստեղ կարևոր սկզբունք է տարածքային ամբողջականութիւնը։ Կայ նաև ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը։ Սակայն այդ սկզբունքը չպէտք է վնասի երկրի տարածքային ամբողջականութեանը՝ հակասութեան մէջ մտնելով դրա հետ։ Ժողովուրդների ինքնակառավարման և ինքնորոշման հնարաւորութիւնները չպէտք է խախտեն երկրի տարածքային ամբողջականութիւնը։ Այսպիսին են Հելսինկեան սկզբունքների էութիւնն ու իմաստը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։Ըստ նրա՝ համանախագահող երկրները առաջ են քաշել այդ հիմքի վրայ մշակւած առաջարկներ, և Ադրբեջանը որոշակի բացառութիւններով ընդունում է դրանք։
«Ի՞նչ են դրանք իրենցից ներկայացնում։ Առաջին հերթին, օկուպացիոն ուժերը դուրս են բերւում Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնւող բոլոր զբաղեցւած տարածքներից։ Հինգ շրջաններ ազատւում են անմիջապէս, իսկ երկուսը՝ Քելբաջարն ու Լաչինը՝ որոշ ժամանակ անց։ Առաջարկութիւնները նախատեսում են հնգամեայ ժամանակաշրջան։ Դրա պատճառն այն է, որ Քելբաջարի և Լաչինի շրջանները տեղակայւած են Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, և, ինչ-որ իմաստով, պէտք է ձեռնարկւեն այդ շրջաններ ադրբեջանցի բնակչութեան վերադարձի համար անվտանգութեան աւելի զանգւածային միջոցներ։ Սակայն բոլոր շրջանները վերադառնում են Ադրբեջանի վերահսկողութեան տակ։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև գործում է ճանապարհ, այսինքն միջանցք, և Ադրբեջանը համաձայնել է այս առաջարկներին»,- ասել է Ալիևը։
Ալիևը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի վարչական սահմանին պէտք է տեղակայւեն խաղաղարար ուժեր, որոնք պէտք է ներկայ գտնւեն այնքան ժամանակ, մինչև բոլոր կողմերը կստանձնեն անվտանգութեան միջոցների ապահովումը։
Ալիևը նաև խօսել է Լեռնային Ղարաբաղին միջանկեալ կարգավիճակ տրամադրելու մասին։ Ըստ նրա՝ այն չի խախտի Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը։ «Օկուպացիայից տուժած բոլոր մարդիկ պէտք է վերադառնան հարազատ վայրեր։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի քաղաքացիները պէտք է վերադառնան Լեռնային Ղարաբաղ, Շուշի, ինչի մասին բաց ասւում է համանախագահող երեք երկրների վերջերս արած յայտարարութիւնում»,- ասել է Ալիևը։
Tert.am

1 Պատգամ:

Tadeh said...

Baron Vartan
Kani or e vor ays weblogi mej negar chi dervoom. inch e badjare yev inchbes enk garogh ognel.