Թուրքիայի եւ Նիգերիայի նախագահների թիկնապահները միմեանց են բախւել
Յուլիս 10, 2010 11:28
Նիգերիա ժամանած Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլի եւ Նիգերիայի նախագահ Գուդլաք Ջոնաթանի թիկնապահների միջեւ բախում է տեղի ունեցել։
Թրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Նիգերիայի նախագահը դիմաւորել է Գիւլին եւ միասին մտել են նախագահական նստավայր, սակայն Գիւլին ուղեկցող փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքին եւ պետնախարար Ջեւդեթ Եըլմազին թոյլ չեն տւել մտնել ներս, որի պատճառով Թուրքիայի եւ Նիգերիայի նախագահների թիկնապահները բախւել են միմեանց։
Միեւնոյն ժամանակ Նիգերիայի նախագահի թիկնապահները քաշքշուկի մէջ են մտել նաեւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի թիկնապահների հետ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: