Բաքուն 25 օր Կարմիր խաչին
թոյլ չի տւել տեսակցել
Հայ տղայի հետ.
Նալբանդեանը պատմել է համանախագահներին
20:00 • 06.10.10
Հոկտեմբերի 6-ին արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիէին, Ռոբերտ Բրադտկէին, Իգոր Պոպովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրշիկին:
Համանախագահները արտգործնախարար Նալբանդեանին ներկայացրել են Ադրբեջանում ունեցած քննարկումների արդիւնքները և ԼՂ յարակից տարածքներ իրականացւելիք դաշտային գնահատման առաքելութեան ծրագիրը:
Նախարար Նալբանդեանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իր վրդովմունքն է յայտնել նախօրէին ադրբեջանական բանտում առևանգւած Հայ հովւի սպանութեան կապակցութեամբ` ընդգծելով, որ շուրջ 25 օր անգամ Կարմիր խաչի ներկայացուցիչները հնարաւորութիւն չեն ունեցել հանդիպելու նրան:
Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ ահաբեկչական խմբաւորումներին բնորոշ Ադրբեջանի իշխանութիւնների գործելաոճը չի նպաստում բանակցային գործընթացին:
Ինչպէս յայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են առաջիկայ անելիքները, բանակցութիւնների շարունակումը մադրիդեան առաջարկութիւնների հիման վրայ:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment