Թուրքիայում ծեծել են «Կուստուրիցային»
Հոկտեմբեր 16, 2010 14:51
Սկանդալներով անցկացւած Անթալիայի «Ոսկէ նարինջ» կինոփառատօնի ընթացքում եւս մէկ դէպք է տեղի ունեցել։ Փառատօնի ընթացքում ներկայացւած «180 աստիճան» ֆիլմի ցուցադրութիւնից յետոյ ծեծի է ենթարկւել ֆիլմի դերասաններից շւէյցարացի Միշել Նեոնշվանդերը։
Fırat գործակալութեան փոխանցմամբ՝ «180 աստիճան» ֆիլմի ցուցադրութիւնից յետոյ, ֆիլմի հանդիսատեսների մի խումբ տեսնելով շոէյցարացի դերասանին՝ բացականչել է. «Այս մարդուն չէինք վռնդե՞լ Թուրքիայից։ Նա այստեղ ի՞նչ գործ ունի»։ Այնուհետ, կատաղած հանդիսատեսները յարձակւել են դերասանի վրայ եւ ծեծի ենթարկել նրան:
Յարձակման ենթարկւած դերասանը նախ չի հասկացել թէ ինչի համար են իրեն ծեծում։ Յետոյ պարզւել է, որ նրան ուղղակի նմանեցրել են օրեր առաջ Թուրքիան լքած Էմիր Կուստուրիցային:
Յիշեցնենք, որ Էմիր Կուստուրիցան հրաժարւել էր «Ոսկէ նարինջ» կինոփառատօնում ժիւրիի անդամութիւնից, քանի որ թուրք կինոռեժիսոր Սեմիհ Քափլանօղլուն յայտարարել էր, թէ Կուստուրիցայի ներկայութեան դէպքում իր «Մեղր» ֆիլմը չի ներկայացնի։ Իր հերթին, Թուրքիայի մշակոյթի նախարարն էլ յայտնել էր, թէ Կուստուրիցայի պատճառով չի մասնակցի փառատօնին:
Կուստուրիցան քննադատել էր իր դէմ իրականացւող այս գործողութիւնները, թշնամի յայտարարել Թուրքիայի մշակոյթի նախարարին եւ հարցրել Քափլանօղլուին, թէ ինչո՞ւ նա չի բարձրաձայնում Հայոց Ցեղասպանութեան մասին:
Թուրքիայում Կուստուրիցային մեղադրում են բոսնիացիների կոտորածները պաշտպանելու մէջ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment