Սերժ Թանկեանն
առաջարկում է անվճար բեռնել
«Այո, դա Ցեղասպանութիւն է»
հիթը
Հոկտեմբեր 06, 2010 05:48
System of a Down ռոք-խմբի նախկին մենակատար Սերժ Թանկեանն իր երկրպագուներին առաջարկում է անվճար բեռնել իր «Այո, դա Ցեղասպանութիւն է» երգը` դրանով մարդկանց ուշադրութիւնը սեւեռելով Հայոց Ցեղասպանութեան վրայ:
Այդ ակցիան Serjical Strike Records-ի, Ամերիկայի հայկական ազգային կոմիտէի եւ Հայ երիտասարդութեան ֆեդերացիայի կողմից կազմակերպւած արշաւի մի մասն է:
Հայ երիտասարդութեան ֆեդերացիայի անդամները վերջին շաբաթներին այցելել են բազմաթիւ համալսարաններ, որտեղ ուսանողներին պատմել են սկսւած արշաւի մասին, հաղորդում է Аsbarez-ը:
Ֆեդերացիայի գործադիր տնօրէն Սերուժ Աբրահամեանի խօսքով, ցեղասպանութիւնների դադարեցման պահանջը չպէտք է մէկանգամեայ ակցիա լինի, որն անցկացւում է ապրիլին: Սկսւած արշաւը եզակի հնարաւորութիւն է մարդկանց ուշադրութիւնը սեւեռել այդ խնդրի վրայ ողջ տարւայ ընթացքում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment