ՀՀ նախագահի այցը Քովէյթ կարող է փոխել Իսլամական երկրների դիրքորոշումը ԼՂ հարցում
20:20 / 03.11.2009
ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի Քովէյթ կատարած այցելութիւնը կարող է լաւ ազդակ լինել արաբական աշխարհի երկրների հետ յարաբերութիւնների լաւացման և զարգացման ուղղութեամբ։
NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրոյցում այսպիսի կարծիք յայտնեց արաբագէտ, արևելագէտ Արաքս Փաշայեանը՝ նշելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականութեան գերակայ ուղղութիւններից մէկը պէտք է լինի արաբական երկրների հետ յարաբերութիւնների առաւել խորացումն ու սերտացումը։
Ըստ փորձագէտի՝ նախագահ Ս.Սարգսեանի այցելութիւնը Քովէյթ աննախադէպ է։ «Հայաստանի նախկին նախագահներից միայն Ռ. Քոչարեանն է այցելել Պարսից ծոցի տարածաշրջան, սակայն նախագահ Սարգսեանը Հայաստանի առաջին նախագահն է, որ այցելում է Քովէյթ»,-ասաց Ա. Փաշաեանը՝ աւելացնելով, որ Քովէյթը հսկայական նաւթային պաշարներով պետութիւն է, որը մեծ ազդեցութիւն ունի Արաբական երկրների լիգայում և Իսլամական կոնֆերանսի կազմակերպութիւնում։
Ըստ նրա՝ Իսլամական կոնֆերանսի կազմակերպութեան դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ դրական չէ, ինչը պայմանաւորւած է Լեռնային Ղարաբաղի հարցով, և սա լաւ հնարաւորութիւն է նաև ազդելու այդ կազմակերպութեան դիրքորոշման վրայ։
Քովէյթը արաբական երկրների շարքում մեծ ազդեցութիւն ունեցող երկիր է համարւում, և նախագահի մակարդակով այցելութիւնը այս պետութիւն հնարաւոր է նաև արաբական այլ երկրների հետ յարաբերութիւնների լաւացման ազդակ հանդիսանայ։

Արաբագէտի խօսքով՝ Հայաստանը և Քովէյթը կարող են քաղաքական, տնտեսական և գիտամշակութային կապեր զարգացնել։ «Արաբական աշխարհում հայերը վաղուց լաւ յայտնի են, և մեր ժողովրդի նկատմամբ արաբները յարգանք են տածում», — նշեց Ա.Փաշայեանը՝ աւելացնելով, որ Քովէյթում կայ 8 հազար անդամից բաղկացած հայ համայնք, որն ունի եկեղեցի և ազգային դպրոց։
Լուրեր Հայաստանից
ՎԱՐԴԱՆ.–Չգիտեմ յարգելի արաբագէտ ու արեւելագէտը ինչ հիմքեր ունենալով է նման կարծիք յայտնում Քովէյթի` այդքան չափազանցւած կարողութիւնների մասին, սակայն պիտի յիշեցնել, որ Քովէյթը՝ ընդհակառակը մանաւանդ հիմա, թէ՛ կրօնական ու դաւանական, թէ՛ քաղաքական ազդեցութեան եւ թէ՛ նիւթական տեսակէտից այն երկիրը չի որ պատկերացնում է յարգելի Փաշայեանը։
Իսլամական աշխարհի հետ յարաբերութիւնները կարելի էր բնականոն դարձնել պրն. Սարգսեանը, երբ նա Թեհրանում էր գտնւում։ Իսկ Արաբական ու Իսլամական աշխարհի հետ այդ ուղղութեամբ համատեղ յարաբերութիւնները բարենպաստ դարձնելու համար կարելի է յուսալ Եգիպտոսի հետ ծաւալւող կապերի մէջ։
0 Պատգամ:
Post a Comment