ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՏՈՒՄ Է «ԿԱՐՄԻՐ ԳԻԾԸ»
Ղարաբաղի փոխարէն Անկարան կարող է ստանալ Հայոց ցեղասպանութեան ճանաչման փաստը
Հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացման հարցը Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացի հետ կապելու Թուրքիայի փորձերը սկսել են վտանգել ոչ միայն տարածաշրջանային, այլեւ գլոբալ մակարդակով ծաւալւող քաղաքական գործընթացները
Առ այդ, ակնյայտ է, որ Թուրքիան մտադիր է «բարեկամանալ» Հայաստանի հետ, բայց չկորցնել Ադրբեջանը։ Մի բան, որին ձգտում է նաեւ Ռուսաստանը, իհարկէ, հակառակ յաջորդականութեամբ։

Ընդ որում՝ չպէտք է մօռանալ, որ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականութեան թիկունքին կանգնած է ԱՄՆ-ը, որի հաշւարկներում Անկարայի ակտիւութիւնը «հայկական ճակատում» Հարաւային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու միջոց է։
Նման պայմաններում Թուրքիան վերջին շաբաթների իր հակասական քայլերով աստիճանաբար մօտենում է այն «կարմիր գծին», որից այն կողմ նրան կարող են կանգնեցնել։ Հայաստանի նախագահի այցելութիւնը Լեռնային Ղարաբաղ առաջին մէսիջն էր, որի միջոցով պաշտօնական Երեւանը հասկացրեց Անկարային ու Բաքւին, որ հայկական կողմը մտադիր չէ հաշտւել ստորագրւած փաստաթղթերի իրականացումը յետաձգելու եւ Ղարաբաղի հարցում զիջումներ կորզելու նրանց նպատակադրման հետ։

Դրան հետեւեցին Հայաստանի հասցէին ուղղւած վարչապետ Ռ.Էրդողանի վերջին կոշտ յայտարարութիւնները եւ Ղարաբաղի հարցում մօտալուտ առաջընթացը բացառող Հայաստանի արտգործնախարարի պատասխանները։
Եւ ահա, լայն քարոզչական նախապատրաստութիւնից յետոյ երէկ Բաքու է ժամանել թուրք բարձրաստիճան զինւորականների մի պատւիրակութիւն՝ ցամաքային զօրքերի հրամանատար Իշիք Քոշաների գլխաւորութեամբ։ Սա նշանակում է, որ թուրքական կողմը շարունակում է յամառել Ղարաբաղի հարցում առաջընթաց արձանագրելու առումով՝ անտեսելով Երեւանի նախազգուշացումները։

Նոյեմբերի սկիզբներին նախատեսւում է անցկացնել նաեւ Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ղեկավարութեան բանակցութիւններ, որոնց ընթացքում կողմերը խորացնելու են իրենց համագործակցութիւնը աւիացիայի ասպարէզում։ Նախատեսւում է նաեւ քննարկել Ադրբեջանում թուրքական ռազմական խորհրդականների գործունեութեան ընդլայնման հարցը։
Այս ամէնը կարելի է գնահատել իբրեւ համատեղ ռազմաքաղաքական ճնշում Հայաստանի վրայ, որի նպատակը, անկասկած, նախքան հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացումը, ազատագրւած 5 տարածքներից հայկական ուժերը դուրս բերելու մասին թուրքական կողմի պահանջի իրականացումն է։ Հասկանալի է, որ նման միակողմանի պահանջը հաւասարազօր է Լեռնային Ղարաբաղի շուրջ գոյութիւն ունեցող ռազմաքաղաքական ստատուս քվոյի խախտման, ինչը յանգեցնելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շարունակւող բանակցային գործընթացի տապալման։
Թուրքիայի միակողմանի քայլերը ժամանակային առումով համընկան նոյեմբերի 2-ին Մոսկւայում տեղի ունեցած «Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւն. պայմանների ստեղծում խաղաղութեան հաստատման համար` Ռուսաստանի դերը» կլոր սեղանի հետ։
Այսինքն՝ մինչ թուրքական կողմը դիմում է բացայայտ ռազմական շանտաժի՝ փորձելով միակողմանի զիջումներ կորզել Հայաստանից, ռուսական ու արեւմտեան փորձագէտները Մոսկւայում քննարկում են Ղարաբաղի հարցի կարգաւորման առումով Ռուսաստանի հնարաւոր դերակատարութիւնը։
Հարց է առաջանում. այս ամէնը նոյնպէ՞ս ռուս-ամերիկեան պայմանաւորւածութիւնների շրջագծում է ընթանում։ Համաձայն Ռազմավարական կանխատեսումների «Stratfor» կենտրոնի փորձագէտներ Ջորջ Ֆրիդմանի ու Պետեր Զեիխանի վերջին դիտարկումների, դրանք անմիջական կապ չունեն։ Աւելին՝ հայ-թուրքական երկխօսութեան առջեւ «կանաչ լոյս» վառելու միջոցով «Ռուսաստանը մտադիր է իր «ձեռքերի մէջ առնել» ողջ Կովկասը։ Եւ միակ երկիրը, որը ընդունակ է հարաւային թեւում ձեռնոց նէտել Ռուսաստանին, Թուրքիան է»։
Ակնարկը, անշուշտ, վերաբերում է Ադրբեջանի շուրջ խորացող ռուս-թուրքական մրցակցութեանը։ Այս առումով, վերջին օրերի ընթացքում Թուրքիան վերստին սկսել է նեղել Ռուսաստանին, քանզի ի հեճուկս Մոսկւայի, Բաքուն մտադիր է խորացնել Թուրքիայի հետ իր ռազմաքաղաքական համագործակցութիւնը։
Բանը հասել է նրան, որ Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցութեան ղեկավար Սարդար Ջալալօղլուն առաջարկում է շուտափոյթ ստորագրել «Կոլեկտիվ անվտանգութեան մասին» ադրբեջանա-թուրքական պայմանագիր, այսինքն՝ ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցութեան իրաւական կարգավիճակը բարձրացնել հայ-ռուսական համագործակցութեան մակարդակին։ Անշուշտ, պաշտօնական Բաքուն դեռ խուսափում է նման կտրուկ քայլերից, սակայն, օգտւելով հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտութեան վերաբերեալ ռուս-ամերիկեան պայմանաւորւածութիւններից, Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են կոտրել Ռուսաստանի յամառութիւնը Ղարաբաղի հարցում։

Ադրբեջանի աշխարհառազմավարական կարգավիճակի շուրջ շարունակւող ռուս-ամերիկեան մրցակցութիւնը առայժմ թոյլ է տալիս Թուրքիային իրականացնել գլոբալ խաղացողների հակասութիւններն օգտագործելու» իր աւանդական քաղաքականութիւնը։ Նման քաղաքականութիւնը 19-րդ դարում եղել է Օսմանեան կայսրութեան հիմնական «քաղաքական բրենդը», ուստի թուրքերն այս առումով ահռելի քաղաքական փորձ են կուտակել։
Աւելին՝ նրանք յաջողութեամբ փոխատեղել են ինչպէս Արեւմուտքի՝ հակառուսական «պատնէշի», այնպէս էլ Ռուսաստանի հակաարեւմտեան «պատնէշի» դերակատարութիւնները՝ երկու դէպքերում էլ հետապնդելով սեփական շահերը։
Սակայն Թուրքիայի առջեւ Հարաւային Կովկասի դարպասները բացող տերութիւններն առանձին-առանձին ունեն սեփական շահերի այն «կարմիր գիծը», որի խախտումը անթոյլատրելի է իրենց համար։

Ակնյայտ է, որ Թուրքիայի ձգտումը՝ թոյլ չտալ հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացումը՝ նախքան Ղարաբաղի հարցում «առաջընթացի» արձանագրումը հաւասարազօր է լինելու Հարաւային Կովկասում տարիներ շարունակ Ռուսաստանի հովանու տակ ձեւաւորւած Հայաստան-Ղարաբաղ միասնական պաշտպանական համալիրի փլուզմանը։
Ուրեմն ո՞րն է լինելու Ռուսաստանի համար այն զուտ հիպոթետիկ «փոխհատուցումը» Հարաւային Կովկասում իր ստեղծած ռազմաքաղաքական վահանի կորստեան դիմաց։ Ակնյայտ է, որ դա Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայութեան տեղափոխումն է հայ-ադրբեջանական հակամարտութեան գօտի, որից անհանգստանում են ինչպէս Միացեալ Նահանգները, այնպէս էլ Ադրբեջանը՝ նկատի ունենալով Աբխազիայի ու Հարաւային Օսիայի փորձը։
Որքան էլ տակտիկական առումով Ռուսաստանին ներկայումս ձեռնտու է Թուրքիայի «բարեկամացումը» Հայաստանի հետ, նոյնքան էլ վտանգաւոր է նրա միջամտութիւնը Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացին Ադրբեջանի կողմից։ Այստեղ է այն իրական «կարմիր գիծը», որը առանց նախապայմանների երկխօսութեան մասին աշխարհի տարբեր մայրաքաղաքներից պարբերաբար արւող յայտարարութիւնները բաժանում է իրական քաղաքականութիւնից։ Այստեղ է, որ սկիզբ առած հայ-թուրքական գործընթացները կարող են ոչ միայն տեղապտոյտ ապրել, այլեւ իրական դարձնել ռազմական գործողութիւնների վերսկսումը հայ-ադրբեջանական ճակատում, որը իր հերթին կարող է վտանգել տարածաշրջանի շուրջ ռուս-ամերիկեան պայմանաւորւածութիւնների կատարումը։
Այսպիսով Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայութեան ամրապնդման փորձերի խորացումը բումերանգի նման հարւածում է հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացման միջոցով Հարաւային Կովկասում ուժերի նոր դասաւորութիւն ստեղծելու գերտէրութիւնների փորձերին։ Տարածաշրջանով շահագրգիռ ուժերի համար «Ղարաբաղեան փորձաքարը» դառնում է սեփական շահերի հաշւառման առիթ, որն էլ բախւում է Ղարաբաղեան հակամարտութեան գօտում ռազմական ներկայութիւն լինելու չլուծւած խնդրին։
Հայ-թուրքական սահմանի բացման՝ գերտերութիւնների ցանկութիւնը բախւում է Թուրքիայի, իսկ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորումն արագացնելու խնդիրը՝ Ռուսաստանի քողարկւած դիմադրութեանը։ Մոսկւային յարկաւոր է ժամանակ շահել ճշտելու Հարաւային Կովկասում Թուրքիայի մտադրութիւնները, մինչդեռ Վաշինգտոնին անհրաժեշտ է արագացնել տարածաշրջանային հակամարտութիւնների լուծումը ցանկացած եղանակով։
Ու քանի որ Ղարաբաղի հարցում Թուրքիայի միջամտութիւնը փակուղի է տանում ԱՄՆ-ի կողմից հովանաւորւող հայ-թուրքական երկխօսութիւնը, ապա դեկտեմբերի 7-ին վարչապետ Ռ.Էրդողանին դժւարին խօսակցութիւն է սպասւում Վաշինգտոնում։ Թուրքիան պէտք է նահանջի դէպի առանց նախապայմանների երկխօսութեան սկզբունքը, որպէսզի իր «Ղարաբաղեան յամառութեան» դիմաց չյայտնւի Հայոց ցեղասպանութեան ճանաչման փաստի առաջ։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐԵԱՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
0 Պատգամ:
Post a Comment