Դուք Բիսմարկին հաստատ նման չէ՛ք
Վերջերս երկրի առաջին նախագահը փորձեց ներկայանալ իրական քաղաքականութեան' ռէալ-պոլիտիկի սեփական ընկալմամբ:
Գործող նախագահի կողմնակիցների և գաղափարակիցների կողմից նոյնպես ներկայիս արտաքին քաղաքականութիւնը ներկայացւում է որպէս «իրական և իրատեսական», այլ ոչ թէ «ռոմանտիկ»:
Հայ-թուրքական արձանագրութիւնների կողմնակից այս երկու թիմերն իրենց ներկայացնում են իրական քաղաքականութիւնից հասկացող, իսկ ընդդիմախօսներին' զգացմունքներով առաջնորդւող:
«Ռէալ-պոլիտիկի» իրենց իւրօրինակ ընկալումը ոչ մի կապ չունի թէ՛ իրական քաղաքականութեան, թէ՛ նոյնանուն տերմինի հետ:
Արտաքին քաղաքականութիւնում կայ երկու հիմնարար մտածելակերպ' իրական-քաղաքական և ռոմանտիկ-իդէալիստական:
Ռէալ-պոլիտիկը կամ իրական քաղաքականութիւնը իր մշակումների մէջ.
-ելնում է զարգացման յոռետեսական սցենարներից,
-չի ընդունում այս կամ այն հեղինակութեան գոյութիւնը,
-արդարութեան և հանրային կարգի հաստատման գործում յոյսը դնում է բացառապէս սեփական ուժերի վրայ,
-չի վստահում միւսներին և կանխատեսումները կազմում է ոչ թէ համագործակցութեան, այլ կոնֆլիկտի կանխավարկածի հիման վրայ:
Համաձայն ռէալ-պոլիտիկների, յաջողութեան հասնում է ուժեղը և միայն այդ դիրքից կամ ուժերի հակակշռման միջոցով կարելի է լուծել խնդիրները:
Միւս կողմից իդէալիստները.
-համարում են հակամարտութիւնները կողմերի թիւրըմբռնման կամ համապատասխան շփումների պակասի հետևանք,
-հաւատում են, որ տնտեսական փոխկապւածութիւնը և փոխադարձ շահը կմերձեցնեն քաղաքակրթութիւնները,
-միջազգային յարաբերութիւնների առանցք են դիտում գլոբալ կառավարումը և միջազգային ինստիտուտների գործունէութիւնը:
Եթէ իրական քաղաքականութեան կողմնակիցները կասկածով են վերաբերում միւսների նկատմամբ, ապա իդէալիստները բաւական դիւրահաւատ են: Հաւատում են միւսներին' իրենց հերթին անշեղօրէն կատարելով սեփական պարտաւորութիւնները:
Ռէալ-պոլիտիկի թերութիւններից է ուրիշների նկատմամբ վստահութեան պակասը, իսկ իդէալիստների խնդիրը այն է, որ նրանք չեն ընկալում մի պարզ ճշմարտութիւն' ուժերի անհաւասարակշռութեան պայմաններում չի կարող լինել իրական երկխօսութիւն:
Հիմա չեմ ուզում խօսել ազգային քաղաքական այն ուղեգծի մասին, որի կրողն ու հետևողական իրականացնողը Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն է: Սակայն միանշանակ է, որ մեր ընդդիմախօսների քաղաքական կուրսն ամբողջութեամբ տեղաւորւում է արտաքին քաղաքականութեան իդէալիստական ընկալումների մէջ, որտեղ կայ ամէն ինչ' ինքնահամոզում և ինքնախաբեութիւն, հաւատ թղթի ուժին, միջազգային կազմակերպութիւնների երաշխիքներին, այլ պետութիւնների խոստումներին, տնտեսական համագործակցութեան բարերար դերին, ազգերի միջև փոխադարձ շփումների մոգական ուժին, փոխադարձ համագործակցութեամբ ու շահով ձեռք բերւած խաղաղութեանը: Կայ ամէն ինչ, բացի ուժի և ինքնավստահութեան դիրքերից իրականացւող իրական քաղաքականութեան:
Իրական քաղաքականութեան կրողները հիմնել են կայսրութիւններ և հզօր պետութիւններ, նրանք խօսում են ուժի դիրքից' զէնքի, ճնշումների, սադրանքի, շանտաժի և ցանկացած գնով իրենց նպատակին հասնելու միջոցով:
Իսկ ձեր իրական քաղաքականութիւնը իրականութեան հետ հաշտւելու քաղաքականութիւն է: Հաշտւողականութիւնը իրատեսութիւն չէ, հաշտւողականութիւնը պարտւողականութիւն է: Առանց ամբիցիայի քաղաքականութիւնը ապագայ չունեցող պետութեան քաղաքականութիւն է:
Դուք իրական քաղաքականութիւն ասելով հասկանում էք համակերպւել իրականութեան հետ:
Դուք իրական քաղաքականութիւն ասելով հասկանում էք առ-և-տուր, հասկանում էք զիջել, հասկանում էք կապիտուլացիայ:
Ձերը ոչ թէ «ռէալ-պոլիտիկ» է, այլ «նաիվ-պոլիտիկ»:
Եւ դուք Բիսմարկին հաստատ նման չէք:

Արա Նռանեան
ՀՀ ԱԺ պատգամաւոր
0 Պատգամ:
Post a Comment