«ՄԵՆՔ ԱՆԿԵՂԾ ԶԻՆՒՈՐ ԵՆՔ»– ՈՎ
ՀՐԱԺԵՇՏ ՏՒԵՑԻՆՔ ԴՈԿՏ. ՀԱՐՄԻԿ ԴԱՒԹԵԱՆԻՆ
(ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՆԵՐՔԵՒՈՒՄ)
Երէկ, երեքշաբթի նոյեմբերի 17–ի կէսօից սկսած, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ իրանահայ ազգաին, հասարակական, կուսակցական գործիչ, Իրանի գիտութիւնների կաճառի բաձրագոյն անդամ՝ ակադեմիկոս պրոֆեսոր դոկտ. Յարութիւն (Հարմիկ) Դաւթեանի ազգային յուղարկաւորման ու թաղման արարողութիւնները։
Արդէն վաղուց Թեհրանի երախտապարտ հասարակութիւնը եկեղեցի էր փութացել, ու մինչ արարողութեան սկսելը, իրենց տպաւորութիւններն էին արձանագրում բացւած յուշամատեանում։
Եկեղեցու բակի շուրջկողմը շարւած էին բազմաթիւ ծաղկեպսակներ, որոնք որպէս յարգանք մակագրել եւ բերւել էին ոչ միայն հայկական ազգային մարմինների ու անհատների, այլ նաեւ պետական կառոյցների ու գիտական վաստակ ունեցող իրանցի Մուսուլան հայրենակիցների կողմից։
Երբ ժամը 12.30–ին սկսեց արարողութիւնը՝ ոչ ոք չէր կարող հաւատար՝ որ եկեղեցու դասի առջեւ տեղաւորւած ծաղիկներով ծածկւած դագաղի մէջ ֆիզիկապէս ընդմիշտ ննջել է այնպիսի մի հսկայ մարդ, որին վերջին հրաժեշտ տալու եւ յարգանքի խօսքն ասելու համար համախմբւել էին ոչ միայն Հայ համայնքի անդամները, այլ նաեւ Իրանի բարձրագոյն մակարտակի գիտական ու քաղաքական այրերը։

Ի շարս այլոց ներկայ էին՝ Հայաստանի Հանրապետութեան լիազօր եւ արտակարգ դեսպան Տիար Գրիգոր Առաքելեանն ու դեսպանութեան մշակութային բաժնի կցորդ պրն. Սուրէն Գասպարեանը, յարանւանութիւնների ներկայացուցիչները, Իրանի ժամանակի առողջապահութեան նախարարները, Իսլամական Խորհրդարանի 7–րդ նստաշրջանի նախագահ՝ դոկտ. Հադադ Ադէլը, հոջ. Դոային, Իրանի Գիտութիւնների ակադեմիայի անդամներ ու ակադեմիկոսներ, եւ....
Իսկ որպէս վշտահարներ, հանգուցեալի ընտանեկան պարագաներից բացի ներկայ էին նաեւ Իսլամական Խորհրդարանում զոյգ պատգամաւորներ ՝ ճրտգ. Գէորգ Վարդանեանն ու պրն. Ռոբերտ Բեգլարեանը, Թեհրանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովի եւ Թեմական խորհրդի ու ազգային մարմինների կազմերը, Ապրպատականի եւ Սպահանի Հայոց Թեմերի ներկայացուցիչները եւ...

Եկեղեցական արարողութեան ընթաքում, հանգուցեալ ակադեմիկոսի դագաղի առջեւ յաւուր պատշաճի խօսելով Թեմիս առաջնորդ Տէր Սեպուտ Ս. Արք. Սարգսեանը, վեր հանեց նորոգ հանգուցեալ դոկտ. Հարմիկ Դաւթեանի գիտական ու մարդկային դրական առաքինութիւններն ու կողմերն եւ առաւելութիւնները, եւ վերջում ցաւակցութիւն յայտնեց թէ՛ հանգուցեալի ընտանեկան պարագաներին եւ թէ՛ Իրանի Հայ համայնքի անդամներին։
Ապա ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա վեհափառի վշտակցութեան գիրը։
Այնուհետեւ Դաշնակցական մտաւորականի եւ ազգային գործիչի դին՝ երիտասարդ գաղափարականները ուսամբարձ փոխադրեցին եկեղեցու բակում հաստատւած Մեծ Եղեռնի Նահատակների Յուշարձանի առջեւ, որտեղ նոյնպէս ծաղկեպսակներով պատւած շրջափակում շարունակւեց յուղարկաւորման արարողութիւը։
Ակադեմիկոսի յուղրկաւորման համար կեանքի կոչւած յատուկ յանձնախմբի անունից Հենրիկ Խալոյեանը ողջունելով յուղարկաւորների ներկայութիւնը հրաւիրեց ճրտպ. Վարուժան Առաքելեանին, Հայ հասարակութեան եւ «Ալիք» հաստատութեան խօսքն ասելու համար։ (խօսքն ամբողջութեամբ հէնց այս լուրի վերջում)։

Ապա հերթաբար արտայայտւեցին՝ Իրանի Բժշկական Գիտութիւնների Ակադեմիայի նախագահ եւ առողջապահութեան նախկին նախարար՝ դոկտ. Իրաջ Ֆազելը, Առողջապահութեան նախարարութեան հանրային կապի ընդհանուր տնօրէն դոկտ. Զարէ Նեժադը (որն ընթերցեց նախարարի պատգամը), Իրանի հոգեբանների եւ հոգեբուժների Միութեան նախագահ՝ դոկտ. Ջալնլին, ճրտգ. Գէորգ Վարդանեանը, որն իր խօսքից յետոյ հրաւիրեց Իսլամական խորհրդանի 7–րդ նստաշրջեանի նախագահ եւ ներկայումս խոհրդարանի Մշակութային յանձնաժողովի նախագահ եւ միաժամանակ Պարսից Լեզւի Կաճառի նախագահ՝ դոկտ. Հադդադ Ադելը։ (Վերջին երկու խօսքերի ամբողջութիւնը առանձին կը տեղադրւի կայքի Պարսկերէն բաժնում)։
շտօնական արարողութեան աւարտին, Հ.Յ. Դաշնակցութեան զինանշանի դրօշով ծածկւած դագաղը ուսամբարձ տեղափոխւեց յուշարձանի մօտից, որն ապա փոխադրւեց՝ Նոր Բուրաստան գերեզմանատուն՝ ամփոփելու համար։
+++
Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատանը եւս կրօնական յատուկ կարգ կատարւելուց յետոյ, մինչ ծաղկեպսակներն ու սրբազան հօր գլխաւորութեամբ հոգեւորականները առաջնորդում էին թափորն ու ծաղկեպսակներին, երիտասարդ գաղափարականները Մեծ Դաշնակցականի դագաղն իրենց ուսերին առած՝ երկիւղածւթեմբ շարժւեցին դէպի ամփոփման վայրը։
Դաշնակցականավայել ամփոփման արարողութիւնից յետոյ Թեհրանի Հայոց Թեմական Խորհրդի ատենապետուհի՝ դոկտ. Այիդա Յովհաննիսեանը հայերէն եւ պարսկերէն լեզուներով անդրադարձաւ նորոգ հանգուցեալ դոկտ. Հարմիկ Դաւթեանի վաստակին, որպէս՝ մարդ, ազգային եւ գիտնական։ Այնուհետեւ ծաղկապսակներով ծածկւած գերեզմանի վրայ՝ երգւեց այն, ինչ որ կարգն է՝ «Մենք անկեղծ զինւոր ենք»։
Պարագաներին ցաւակցութիւններ յայտնեցին ներկաները բուրաստանում եւ ապա Հայ Ակումբի սրահում, որտեղ եւ նախատեսւել էր յատուկ հանդիսութիւն։

ՃՐՏ. ՎԱՐՈՒԺԱՆ ԱՌԱՔԵԼԵԱՆԻ ԽՕՍՔԸ
Յարգելի եւ սիրելի սգակիրներ,Հ. Յ. Դ. կազմակերպութեան կողմից, ծանր պարտականութիւն է դրւել իմ վրայ, «Ալիք» հաստատութեան ու կազմակերպութեան խօսքն ասել, հաւատաւոր, վաստակաշատ, ազգային–հասարակական գործիչ, գիտական մեծահամբաւ ակադեմիկոս դոկտ. Հարմիկ Դաւթեանի ծանր կորստի առթիւ, որն ունի համաիրանեան, համահայկական ու գիտական աշխարհի նկարագիր ու տարողութիւն...
Մի հին իմաստասիրութեան մէջ ասւում է.«Ամէն մի մահ, առաջացնում է երկու փոս, մինը աշխարհիկ, ենթակայ շուտով փակման, միւսը՝ ոգեղէն՝ մարդկանց հոգիներում, ու պատմութեան յիշողութեան մէջ՝ յաւերժական...Նա որպէս մահկանացու եւ մարդկային ֆիզիկական գոյութիւն, դադարեց ապրելուց, իր միտքն ու հոգին մնացին տեւողութեան մէջ՝ իր ամբողջական տարողութեամբ...
Այս բիւրաւոր մարդկանց ներկայութիւնը, համեստ ժողովրդեան լայն խաւերի, պետական–քաղաքական բարձր պաշտօնատարների, բժշկական կաճառի ականաւոր անձանց մասնակցութիւնը – սգոյ թափօրին եւ յուղարկաւորութեան, վկայում են դոկտ. Հարմիկ Դաւթեանի կեանքի լիութեամբ գործունէութեան, համամարդկային բարձր առաքինութեան եւ լայն ժողովրդականութեամբ օժտւած լինելու պարագան, եւ որքա՜ն թանկ է նրա կորուստը բոլորի–բոլորի՜ս համար...

Իր կեանքն ու գործունէութիւնն այնքան բեղուն է ու արգասաւոր, որ հնարաւոր չէ այստեղ եւ այս պահին անդրադառնալ դրանց, թէկուզ չափաւոր եւ ամենահամեստ նկարագրումով, դրանք կը գտնւեն, կը տպւեն գրքերում եւ մամուլում, իրեն նւիրւած յուշագրութիւններում...Սակայն, պիտ անդրադառնալ հանգուցեալ դոկտ. Հարմիկ Դաւթեանի անհատականոթիւնը բնորոշող մի քանի երեւոյթներին, որոնք ինքնին կընդգրկեն իր լիարժէք կեանքի պահապան կողմերը՝ թէ՛ որպէս մարդ քաղաքացին եւ թէ ոպէս հա՛յ, գաղափարապաշտ հայ։
+++
Բնութիւնն առատաձեռն է եղել դոկտ. Հարմիկ Դաւթեանի նկատմամբ։ Նրան շնորհելով Աստւածային համբերութիւն՝ օժտւած մարդկային հազւագիւտ առաքինութիւններով...Մեծ էր նրա յարգանքը՝ մարդ էակի նկատմամբ, առանց ազգային–կրօնական ամենադոյզն խտրականութեան...
Անկեղծ է իր վերաբերմունքի մէջ, ուղղամիտ եւ արդարամիտ։Յաճախ են դէպքերը, որ իր դուռն են բախել, անձնական կամ որեւէ ընդհանրական անհանգստութիւններից բխած հարցերի համար. Ազգային–հասարակական կեանքում առաջացած դժւարութիւնների, բանավէճերի, դրոյթների բերումով...

Նա ամենայն սիրով, բոլորին ընդունել է իր ընտանեկան յարկի տակ, որոնք հիւրընկալւել են իր յարգելի տիկնոջ կողմից ու համբերութեամբ լսել նրանց, երբեմն ժամերի տեւողութեամբ, ու իր հանդարտ, բայց պարզ ու շիտակ՝ տրամաբանութեամբ, խորազնին վերլուծումով համոզել կողմերին, իրեն յատուկ կարողականութեամբ...Իր առաքինի բնաւորութիւնն էր առաջացրել այն համոզմունքը, որ ինքը, իրապէս անյիշաչար է ու իր խօսքը բխում է արդար դատումի արդիւնքում եւ անկեղծ է...
Յատկանիշեր, որոնք տրւաց չեն ամենքին...Նա վսեմ մտածումներով ամրացած անձնաւորութիւն էր։ Ահա՛, թէ ինչո՞ւ կը մնայ մարդկանց հոգիների մէջ յաւերժ...
Յատկանիշեր, որոնք տրւաց չեն ամենքին...Նա վսեմ մտածումներով ամրացած անձնաւորութիւն էր։ Ահա՛, թէ ինչո՞ւ կը մնայ մարդկանց հոգիների մէջ յաւերժ...
+++
Ծնւել էր 1924 թւին՝ Թեհրանում։ Տարրական կրթութիւնը ստացել էր հայոց Հայկազեանում, միջնակարգը Ամերիկեան կոլեջում։ 1948–ին աւարտել Թեհրանի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1955–ին ստանում է մասնագէտ հոգեբուժի տիտղոս, նոյն համալսարանից։ 1988–ին բարձրագոյն մասնագիտական տիտղոսի է արժանանում Լոնդոնի հոգեբուժական ինստիտուտից։
Վերադառնալով Իրան՝ նա ամբողջութեամբ նւիրւում է բժշկական–հոգեբուժական ասպարէզին, լիաբուռն ընծայաբերելով իր գիտելիքները սիրեցեալ Իրանի ժողովրդին։ Աշխատանքի է կոչւում համալսարանի բժշկական ֆակուլտետի հոգեբուժական ամբիոնի որպէս դասախօս. Միեւնոյն ժամանակ ստանձնելով գիտական հաստատութիւններում պատասխանատու պաշտօններ։
Բժշ. Համալսարանին առընթեր՝ «Ռուզբեհ» հոգեբուժական հիւանդանոցի հիմնադիրներից էր եւ որոշ ժամանակ դրա կառավարիչը։ Իրանի Իսլ. Հանրապ. Հոգեբուժական միութեան նախագահն է եղել մերթընդմերթ, որի հիմնադիր անդամներից էր ինքը նաեւ։ 1993 թւին ընտրւել է Իրանի Իսլ. Հանրապ. Բժշկական գիտոթիւնների ակադեմիայի պատւոյ անդամ եւ այսպէս շարունակ, արժանացել բարձր մակարդակի պատիւների, մինչեւ Միջազգային ու Համաշխարհային համբաւ ունեցող հաստատութիւնների մնայուն անդամ ու խորհրդական, որոնք ըստ ամենայնի պատիւ են բերում առաջին հերթին Իրանին ու աւելիով արժեւորում Իրանի նորագոյն հոգեբուժութեան «մտային ու հոգեկան առողջապահութեան ենթաբաժնին», որի հիմնադիրն է համարւում նա ու իրեն էր վստահւել դրա կառավարումը։
Այդ բնագաւառում ունի հեղինակած բազմակողմանի ուսումնասիրոթեամբ գրքեր։ Նաեւ 150–ի շուրջ գիտական–հոգեբուժական վերլուծական յօդւածներ, որոնք լոյս են տեսել բազմաթիւ հանդէսներում, տեղական ու արտասահմանեան մամուլում։ 2002 թւին, իր գիտահետազօտական աշխատանքներին որպէս գնահատանք, պարգեւատրւել է նախորդ նախագահ Հոջաթօլ էսլամ Խաթամիի կողմից։
+++
Դոկտ. Հարմիկ Դաւթեանի կեանքի ամենակարեւոր բաղադրիչն էր նաեւ ազգ.–հասարակական ասպարէզում իր անձնական գործունէութիւնը։ Վաղ երիտասարդական խանդավառ տարիքից իրեն հարազատ գաղափարախօսութեանը հետեւելով, ներգրաւել էր Հ. Յ. Դ.–ի շարքերը, ստանձնելով զանազան պարտականութիւններ։ Սակայն գերազանցապէս նախընտրում էր մնալ, որպէս աւանդապահ ու հաւատաւոր շարքային, հարազատ նրա սկզբունքներին, գաղափարական ոգուն եւ հաւատամքին՝ արտայայտելով իր անսահման սէրն ու նւիրւածութիւնը՝ հանդէպ ժողովրդին ու Հայաստանի վերելքին...
Մեծ է եղել նրա դերը Իրան–Հայաստան փոխըմբռնման ու մերձեցման գործին, միշտ հաւատքն ունենալով, երկու հարազատ ժողովուրդների պատմական բարեկամութեան ու դրանից բխող բարեհաճ յարաբերութիւնների ամրապնդման։ Մեր համայնքային կեանքում միշտ եղել է կարեւոր պարտաւորութիւնների առանցքում։
Մերթ, որպէս դպրոցների կենտրոնական հոգաբարձութեան անդամ–նախագահ՝ ընդհուպ մինչեւ Թեհրանի թեմի Թեմական խորհրդի եւ Պատգամաւորական ժողովի ատենապետութիւն, բազմիցս մասնակցելով Մեծի Տանն Կիլիկիոյ Ազգ. Ընդհ. Ժողովներին ու ընտրւել Ազգ. Կենտ. Վարչութեան անդամ՝ մինչ վերջերս։ 2000 թւին պարգեւատրւել է Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Վեհափառի կողմից «Կիլիկիոյ ասպետ»–ի շքանշանով։ Ապա նաեւ ՀՀ նախորդ նախագահ՝ Ռ. Քոչարեանի կողմից, Իրան կատարած այցի ժամանակ, արժանանալով «Մխիթար Հերացի» մեդալի տւչութեան։
+++
Նա ոպէս մտաւորական եւ մեծ անհատականութիւն, ունէր իրեն յատուկ մտածելակերպն ու ըմբռնումները։ Տագնապալի պահեր էր ապրում, եթէ որեւէ ո՛չ–ցանկալի միջադէպ կամ երեւոյթ, խաթարում էր ներազգային կեանքը՝ սփիւռքում կամ մանաւանդ Հայաստան աշխարհում։ ՀՀ իշխանութեան պատասխանատուները բարձր են գնահատել նրա ներդրումները եւ բժշկական–գիտական ու հայրենասիրական գործունէութիւնը։
Այդ փաստը երեւան եկաւ հուսկ վերջին օրերս, յետմահու եւ անդրադարձ եղաւ հայաստանեան հեռուստահաղորդումներով. ցաւակցական ուղերձ յղեց ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը. Մահգոյժ յայտարարութեամբ մեծ կորուստ որակեց իրանցի ու հայ ժողովուրդների համար, Իրանում ՀՀ յարգարժան դեսպանը, եւ տակաւին շարունակւում են ուղերձներն ու վշտակցութիւնները, յատկապէս Ի. Իսլ. Հանր. Պետական կառոյցների կողմից։
Այս դառնաղէտ մահւան առիթով, յանուն Հ. Յ. Դ. Մեծ ընտանիքի՝ խորին վշտակցութիւն ենք յայտնում Իրանի համայն ժողովրդին, վշտահար տիկնոջ, քրոջ, դստեր, փեսային ու թոռներին։
Յարգա՜նք իր յիշատակին։
Թող Իրանի արեւշատ հողը թեթեւ գայ վրան...
0 Պատգամ:
Post a Comment