ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ
«ՇՐՋՈՒՄ ԵՆ» ԶԻՆՒԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ
Վերջերս Ինգուշիայի նախագահ Եունուս-բեկ Եւկուրովը ռուսական առաջին ալիքով յայտարարել է, որ Ադրբեջանի քաղաքացիները, որոնք մուտք են գործում Ինգուշիա, այնուհետեւ յայտնւում են տեղի անտառներում` զէնքը ձեռքին:
«Ադրբեջացիները ոչ միայն պաշտպանում են մեր երկրի ներսում գործող յանցաւոր խմբերին, այլեւ անմիջականօրէն մտնում են նրանց կազմի մէջ», յայտարարել է Եւկուրովը:
Նշենք նաեւ, որ վերջերս բացայայտւեց ինգուշական յանցաւոր-ահաբեկչական խմբաւորումներից մէկի առաջնորդի` Դոկու Ումարովի անձնական թիկնապահի անունը: Նրա դիակը զննելիս յայտաբերւել էր ադրբեջանական անձնագիրը` Մուրադով Ակիֆ Եահյա օղլու անունով:
Տարբեր ահաբեկչական խմբաւորումների մէջ ադրբեջանցիների անդամակցութեան մասին բազմիցս է խօսւել, ընդ որում բաւականին բարձրաստիճան պետական, քաղաքական գործիչների կողմից: Այսպէս, Ադրբեջանի նկատմամբ կոշտ յայտարարութիւններով է հանդէս եկել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը:

Նրա խօսքերով` Ադրբեջանը Հիւսիսային Կովկասի ահաբեկչական խմբաւորումներին ապահովում է զէնքով, եւ այդ երկրից է գալիս թմրանիւթերի հիմնական բաժինը:
Միեւնոյն ժամանակ Կադիրովն ասել է, որ Ադրբեջանում դեռ սովետական ժամանակներից պահպանւել են զինամթերքի պահեստներ. «Ահաբեկիչների բոլոր զէնքերը մեզ մօտ գալիս են այդտեղից: Վերջերս Ադրբեջանից մեզ մօտ էր գալիս հերոին, հիմա էլ` տրոտիլ եւ աւտոմատներ», յայտարարել է Չեչնիայի նախագահը:
Աւելորդ չէ նաեւ նշել, որ դեռեւս առաջին չէչենական պատերազմի ժամանակ ռուսական պետական մարմիններն ու տարբեր լրատւամիջոցներ այս կամ այն կերպով մեղադրում էին Ադրբեջանին, որ այդ երկրի տարածքով Չեչնիա են ներթափանցում զինեալ ահաբեկիչներ:

Հ. Ա.
Նոյեմբեր 03, 2009
0 Պատգամ:
Post a Comment