Լեռնային Ղարաբաղի վարչապետ.–
Մենք Չենք Պատրաստւում Տարածքների Առումով Որեւէ Կարգի Զիջման Գնալ
10:03 / 03.11.2009
«Ղարաբաղի տարածքը հաստատւած է Սահմանադրութեամբ, եւ մենք չենք պատրաստւում տարածքների առումով որեւէ կարգի զիջման։ Ասելով „տարածքներ“՝ մենք նկատի ունենք Արցախի փաստացի ներկայ տարածքը։ Դա մեր դիրքորոշումն է, եւ մենք դրանով ենք առաջնորդւելու»,- լրագրողներին յայտնել է «Ազատ հայրենիք» կուսակցութեան նախագահ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վարչապետ Արա Յարութիւնեանը։
Խօսելով ղարաբաղեան հարցի կարգաւորման մադրիդեան սկզբունքների մասին՝ Արա Յարութիւնեանը նշել է, որ այդ փաստաթուղթն Արցախը պաշտօնապէս չի ստացել, «եւ մենք դրա մասին իմանում ենք թերթերից եւ տեղեկութիւններից, որոնք մեզ համար չեն կարող փաստաթուղթ լինել»։
«Ինչպէս մեր, այնպէս էլ ՀՀ նախագահը նշել են, որ ցանկացած փաստաթուղթ Հայաստանի եւ Ղարաբաղի կողմից կընդունւի միայն ժողովրդի հաւանութեանը արժանանալուց յետոյ։ Մենք իրաւունք չունենք կասկածել այդ հարցում, քանի որ վերջին խօսքը ժողովրդինն է»,- նշել է վարչապետը։
Խօսելով հայ-թուրքական յարբերութիւնների կարգաւորման գործընթացի մասին՝ Արա Յարութիւնեանը նշել է, որ դրանց հետ յոյսեր է կապում նաեւ ԼՂՀ-ն, մասնաւորապէս՝ տնտեսական առումով, քանի որ Հայաստանի տնտեսական զարգացումը ենթադրում է նաեւ Արցախի տնտեսութեան զարգացումը։
«Մենք գիտակցում ենք, որ սա երկրի զարգացմանը նպաստող ճանապարհ է։ Սակայն այն պէտք է ընթանայ առանց նախապայմանների։ Սահմանի բացումը չի նշանակում պայմանների եւ պահանջների ընդունում»,- ասել է Արա Յարութիւնեանը՝ նշելով, որ"Ազատ հայրենիք"-ը լիովին վստահում է ՀՀ նախագահի վարած քաղաքականութեանը։

«Մենք հաւատում եւ վստահում ենք նրան, որովհետեւ նրա 20-ամեայ գործունէութիւնը թոյլ է տալիս վստահ լինել, որ Հայաստանի նախագահի արած ամէն մի քայլը հաշւարկւած է եւ մտածւած»,- ասել է Արա Յարութիւնեանը։
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment