14:51 / 02.11.2009
Երէկ՝ նոյեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ հեռախօսազրոյց է կայացել:
Ինչպէս յայտնում են Կրեմլի մամուլի ծառայութիւնից, «Երկու պետութիւնների ղեկավարները քննարկել են երկկողմ յարաբերութիւնների հեռանկարային ծրագրերը, ինչպէս նաեւ ռուս-ադրբեջանական համագործակցութեան առանձին հարցեր»:
Յիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրումից մէկ օր անց Ադրբեջանն ու Ռուսաստանը վերջապէս ստորագրեցին գազային պայմանագիր, որով Ադրբեջանը տարեկան 500 միլիոն խմ գազ պէտք է վաճառի Ռուսաստանին:

Փորձագէտները նշում են, որ Ռուսաստանը, օգտւելով թուրք-ադրբեջանական յարաբերութիւններում առկայ լարւածութիւնից, փորձում է իր կողմը քաշել Ադրբեջանին, որի դիմաց Ռուսաստանը հնարաւոր է ազդի Հայաստանի վրայ՝ ԼՂ հարցում զիջումների գնալու առումով:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment