ԹՈՒՐՔԵՐԸ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԽԱՂՈՒՄ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԵՏ
Բանակցութիւնների երկար ամիսների ընթացքում ես շարունակ զգուշացնում էի, որ թուրք պաշտօնեաներն այնքան էլ անկեղծ չէին Հայաստանի հետ սահմանը բացելու եւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու իրենց յայտարարած մտադրութիւններում:
Ձեւացնելով, թէ իբր հաշտութիւն են ցանկանում կնքել Հայաստանի հետ, նրանք պարզապէս մտածում էին հասնել նրան, որ 3-րդ երկրները դադարեն Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելուց, ինչքան հնարաւոր է աւելի շատ զիջումներ կորզեն Հայաստանից Արցախի հիմնահարցի վերաբերեալ եւ խոչընդոտեն հետագայում՝ Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնելու հնարաւորութիւններին:
Թուրքիան նաեւ բանակցութիւնները ձգձգեց մինչեւ ապրիլի 24-ի նախօրեակը, որպէսզի կանխի ԱՄՆ նախագահ Օբամային՝ կատարելու Հայոց ցեղասպանութեան ճանաչման առնչութեամբ իր տւած խոստումը: Արձանագրութիւններն ի վերջոյ ստորագրւեցին հոկտեմբերի 10-ին, որպէսզի երաշխաւորեն, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը մեկնի Թուրքիա՝ մասնակցելու երկու երկրների ֆուտբոլի ազգային հաւաքականների խաղին:
Այդ ամբողջ ընթացքում Թուրքիայի առաջնորդներն անընդհատ յայտարարում էին, որ իրենք սահմանը չեն բացի եւ խորհրդարանն էլ չի վաւերացնի արձանագրութիւնները, մինչեւ Հայաստանը Ադրբեջանին վերադարձնի Արցախը, չնայած նման պահանջ չի ամրագրւած ստորագրւած փաստաթղթերում: Արդէն աւելի քան մի ամիս է անցել Ցիւրիխում ստորագրման արարողութիւնից, բայց դեռեւս նշաններ չկան, որ Թուրքիայի խորհրդարանը մօտ ապագայում կվաւերացնի արձանագրութիւնները:
Ստորագրութիւնից անմիջապէս առաջ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը եւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մեկնեցին Ադրբեջան՝ մի անգամ եւս խոստանալու, որ իրենք Հայաստանի հետ սահմանը բացելու մտադրութիւն չունեն, քանի դեռ Արցախը չի վերադարձւել Ադրբեջանին:
Կարծես այս վրդովեցնող նախապայմանը բաւարար չէր խախտելու համար հայերի վստահութիւնն արձանագրութիւնների նկատմամբ, թուրք պաշտօնյաները փորձ անգամ չարեցին թաքցնելու իրենց խաբուսիկ ծրագրերը:
Թուրքական «Հիւրիէթ» թերթը հոկտեմբերի 5-ին մէջբերել է Անկարայում արտգործ նախարարութեան աշխատողների խօսքերը, որ չնայած «համատեղ պատմական յանձնախմբեր կազմելու եւ սահմանը վերաբացելու մասին կէտեր կան արձանագրութիւններում, դրանք ի կատար կածւէն միայն Ղարաբաղի հիմնախնդրի լուծում գտնելուց յետոյ: Առանց դրան արձանագրութիւնները խորհրդարան չեն մտնի: Մտնելու դէպքում էլ չեն վաւերացւի: Այնպէս որ, հանգստացէ՛ք»:
Ադրբեջանին վստահեցնելու համար, որ Թուրքիան արձանագրութիւնները վաւերացնելու ծրագրեր չունի, Թուրքիայի արտգործնախարարութեան պաշտօնեաները պարծենում են, որ մի անգամ եւս յաջողութեամբ խաբել են եւրոպացիներին: «Թուրքիան պէտք է արձանագրութիւն ստորագրեր Եւրոմիութեան հետ Կիպրոսի հարցերի վերաբերեալ: Ի՞նչ եղաւ: Թուրքիան բացե՞ց իր նաւահանգիստներն ու օդանաւակայանները կիպրական նաւերի եւ օդանաւերի առաջ: Չորս տարի է անցել արդէն այդ ստորագրումից»:
Այժմ մենք հիմնաւոր փաստեր ունենք, որ այս թուրք պաշտօնեաները իզուր չէին պոռոտախօսում, երբ ասում էին, որ արձանագրութիւններ ստորագրելն իրենց համար դատարկ բան է եւ ոչ մի նշանակութիւն չունի: «Թուդէյզ Զամանի» հոկտեմբերի 25-ին համարում մեկնաբան Էրջան Եավուզը տասնեակ օրինակներ է բերում Թուրքիայի կողմից ստորագրւած համաձայնութիւնների, որոնք չեն վաւերացվել նոյնիսկ տարիներ անց:

Ներկայումս 146 պայմանագրեր՝ 95 երկրների հետ (դրանց թւում՝ Արգէնտինան, Ադրբեջանը, Լիբիան, Սլովենիան, Շւէդիան եւ Սիրիան), սպասում են վաւերացման խորհրդարանի արտաքին գործերի յանձնախմբում: Դրանց մէջ ամենահինը Իրաքի հետ 25 տարի առաջ կնքւած պայմանագիրն է: 2004-ից այս կողմ կնքւած բազմաթիւ համաձայնագրեր դեռեւս սպասում են իրենց վաւերացմանը:
Հաշւի առնելով պարտաւորութիւնները չկատարելու Թուրքիայի փորձը, զարմանալի չպէտք է թւայ, որ Թուրքիայի խորհրդարանը մօտ ապագայում չվաւերացնի նաեւ հայ-թուրքական արձանագրութիւնները: Իհարկէ, դրանով խախտելով «խելամիտ ժամկէտում վաւերացնելու իր պարտաւորութիւնը:
«Ռոյթըր» գործակալութեանը տւած իր հարցազրոյցում Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը հարց էր տալիս. «Ինչո՞ւ ստորագրել արձանագրութիւնները, եթէ չեն վաւերացվելու»: Պատասխանը շատ պարզ է: Թուրքիան շահագրգռւած է դրական պատկեր ստեղծելու իր համար միջազգային հանրութեան շրջանակներում՝ ձեւացնելով, որ ցանկանում է «բարի դրացիական յարաբերութիւններ» ստեղծել Հայաստանի հետ՝ իրականում ոչ մի գործնական քայլ չձեռնարկելով այդ ուղղութեամբ:
Հայաստանի պաշտօնեաները չարաչար սխալւում են կարծելով, որ չվաւերացնելու դէպքում Թուրքիան կը յայտնւի միջազգային ուժեղ ճնշումների ներքոյ: Թուրքիան բազմիցս ապացուցել է, որ ինքը չի ազդւում նման ճնշումներից, որ արդէն վաղուց պէտք եղած «իմունիտետն» է ձեռք բերել ընդդիմանալու օտար երկրների, այդ թւում՝ նաեւ Մ. Նահանգների ճնշումներին: Նման դէպք արձանագրւեց իրաքեան պատերազմի նախօրեակին, երբ Թուրքիան չթոյլատրեց ամերիկեան զօրքերին օգտագործել իր տարածքը:
Իսկ եթէ անգամ ճնշումների ենթարկւի, Թուրքիան պարզապէս մեղադրելու է Հայաստանին՝ ասելով, որ Հայաստանը ոչ մի զիջում չի կատարում Արցախի հիմնահարցի առնչութեամբ՝ դրանով իսկ խոչընդոտելով արձանագրութիւնների վաւերացմանը Թուրքիայի խորհրդարանում:
Հայաստանի ղեկավար պաշտօնեաները բազմիցս նշել են, որ Արցախի բանակցութիւնները ոչ մի կերպ չեն առնչւում արձանագրութիւններին, եւ որ Հայաստանի խորհրդարանը չի վաւերացնի դրանք, մինչեւ Թուրքիան նախ չվաւերացնի:
Մնում է սպասել եւ տեսնել, թէ հայկական կողմը կը մնայ՞ հաստատակամ իր որոշումներում, եւ եթէ ամիսներ անց Թուրքիան մերժի վաւերացումը, արդեօք Հայաստանի ղեկավարները խիզախութիւն կունենա՞ն արձանագրութիւններն անվաւեր ճանաչելու, ինչպէս յայտարարում են:

Թարգմ. Հ. Ծ
.«ԱԶԳ»
0 Պատգամ:
Post a Comment