12:08 / 21.11.2009
Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրւած արձանագրութիւններն արդէն 4 օր է, ինչ գտնւում են Սահմանադրական դատարանում: Այս մասին տեղեկացրել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Յակոբեանը:
Նրա ներկայացմամբ, հայ–թուրքական արձանագրութիւնների քննութեան ընդունման ժամկէտը պէտք է որոշւի առաջիկայ 20 օրերի ընթացքում գումարւելիք լիագումար նիստի ժամանակ։
Եթէ հնարաւոր չլինի ընդհանուր համաձայնութեան գալ, հարցը կարող է ևս 10 օր յետաձգւել: Բոլոր դէպքերում, առաջիկայ մէկ ամսում այս խնդրի առնչութեամբ ՍԴ-ն պէտք է որոշում կայացնի, ըստ որի կամ դրանք պէտք է յետ վերադարձւեն, կա՛մ քննութիւն նշանակւի և որոշւի դրանց սահմանադրականութիւնը:
0 Պատգամ:
Post a Comment