Թուրքիան պատասխանատւութիւնից խուսափելու առիթ էր փնտրում. գտաւ ու ատամներով կառչել է դրանից
18:50 / 20.01.2010
Թուրքական իշխանութիւնները, իրենց նախապայմաններով կանգնած լինելով արձանագրութիւնների ստորագրման գործընթացը ձախողելու ուղու վրայ, առիթ էին փնտրում մեղքը իրենցից հեռացնելու եւ Հայաստանի վզին փաթաթելու համար։
Թուրքիայի վարչապետը եւ արտգործնախարարը վերջին շրջանում անընդհատ կրկնում են, որ առանց Ղարաբաղեան խնդրի կարգաւորման՝ ստորագրւած Հայ-թրքական արձանագրութիւնները չեն վաւերացւի։ Այս յայտարարութիւններով արդէն Թուրքիան փակուղի մտցրեց արձանագրութիւնների վաւերացումը՝ իր իսկ կողմից։ Այսպէս, Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնը հանդէս եկաւ յայտարարութեամբ, Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման հետ կապւած, որը թուրքական մամուլում մեծ իրարանցում առաջացրեց։ Թուրքիայի ԱԳՆ-ն հաղորդագրութեան մէջ նշել էր, թէ Հայ-թրքական արձանագրութիւնների՝ ՀՀ սահմանադրութեանը համապատասխանութեան մասին Հայաստանի ՍԴ ընդունած որոշումը հակասում է «արձանագրութիւնների ոգուն եւ բովանդակութեանը եւ անընդունելի նախապայմաններ են պարունակում»:
Յիշեալ հաղորդագրութիւնը առիթ տւեց, որ թուրքական մամուլում տեղ գտնեն հրապարակումներ, որտեղ Հայաստանը ներկայացւում է, որպէս խաղի կանոնները խախտող եւ հրաժարւում է իրականացնել իր վրայ վերցրած պարտաւորութիւնները։ Թուրքիայի ԱԳՆ-ի տւեալ հաղորդագրութիւնը եւ դրանից բխած արձագանքները Հայաստանի նկատմամբ բաւականին բացասական տրամադրութիւններ են ստեղծում։ Բաւական է միայն կարդալ թուրքական առաջադէմ լրատւական կայքէջերում յիշեալ հաղորդագրութեան տակ ընթերցողների մեկնաբանութիւնները։

Տպաւորութիւնը այնպիսին է, որ Թուրքիան մի չնչին պատրւակի էր սպասում ստեղծելու նման վայնասուն՝ քողարկելու իր անգործունէութիւնը ստորագրւած արձանագրութիւնների վաւերացման գործընթացում։ Դժւար է չմտածել, որ սա նախօրոք պլանաւորած նախաձեռնութիւն չէր։ Քանի որ յիշեալ դէպքից օրեր առաջ թուրքական խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը յայտարարեց, որ Հայ-թրքական յարաբերութիւնները կարգաւորող արձանագրութիւնները չեն մտնի խորհրդարան, քանի որ այն միանշանակ մերժւելու է։ Այսպիսով իրենց անգործունէութիւնը կոծկելու համար թուրքական կողմը դիմում է նման միջոցների՝ այն էլ արտգործնախարարութեան մակարդակով։
Թուրքիայի արտգործնախարարութեանը յաջորդեց Սաուդիան Արաբիայում գտնւող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ոչ պակաս սկանդալային յայտարարութիւնը։ Էրդողանը նոյնպէս կարծում է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը արձանագրութիւններում փոփոխութիւն է արել եւ նրա յայտարարութիւնը ուղղւած է հենց դրա դէմ՝ նշելով որ եթէ հայկական կողմը արձանագրութիւնները չբերի սկզբնական տեսքին՝ արձանագրութիւնների ապագան մշուշօտ կդառնայ կամ կը սառեցւի։
Էրդողանի այս յայտարարութիւնը պարզապէս չի իջնում թուրքական հեռուստաընկերութիւնների էկրաններից, չհաշւած լրատւական կայքէջերում առկայ դրա վերաբերեալ անտեղի մեկնաբանութիւնները։
Գործընթացից յետ չմնաց նաեւ Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցութեան առաջնորդ Դեւլեթ Բահչելին, ով պահանջել է, որ Հայ-թրքական արձանագրութիւնների վերաբերեալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումից յետոյ Թուրքիայի իշխանութիւնները խորհրդարանից յետ կանչեն արձանագրութիւնները եւ թուրք ժողովրդից ներողութիւն խնդրեն։
Ցաւօք Թուրքիան շարունակում է իր երկակի քաղաքականութիւնը, մի կողմից այլ բան է ասում, միւս կողմից սկսում է լրիւ այլ կերպ վարւել եւ չի հրաժարւում թուրք հասարակութեան մէջ հային ներկայացնել բացասական տեսանկիւնից։ Միաժամանակ, իրականութիւնը պարզ է. Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը չի կենտրոնանում արձանագրութիւնների տեքստի վրայ:

Հայ-թրքական արձանագրութիւնները ԱԺ քննարկմանն են ուղարկւելու իրենց նախնական տեսքով, ինչի մասին, թուրք քաղաքական գործիչներն, իհարկէ, քաջ տեղեակ են:
Արթուր Յակոբեան
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment