Կրեմլ.– Ղարաբաղեան Կարգաւորումն Ու Երկկողմ Տնտեսական Համագործակցութիւնը Սարգսեան-Մեդվեդեւ Հանդիպման Գլխավոր Թեմաներն Են
16:08 / 18.01.2010
Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործում Ռուսաստանի միջնորդական ջանքերի եւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ պարբերական հանդիպումների համատեքստում երկրների նախագահները քննարկելու են բանակցային գործընթացի շարունակման հեռանկարները, փոխզիջումային լուծումներ գտնելու հնարաւորութիւնները:
Այդ մասին երկուշաբթի՝ Յունւարի 18-ին ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալութեանը յայտնել է Կրեմլի վարչակազմի ներկայացուցիչը:
Նրա խօսքով, Ղարաբաղեան հակամարտութիւնը, նաեւ երկկողմ ռուս-հայկական տնտեսական համագործակցութիւնն են լինելու երկու երկրների նախագահների բանակցութիւնների հիմնական թեման:
«Առաջնորդները ուշադրութիւն կը դարձնեն նաեւ տարածաշրջանային խնդիրներին, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵւրԱզԷՍ-ի, խնդիրներին»,- յայտարարել է նա:
Կրեմլի փորձագէտի խօսքով, բանակցութիւնների օրակարգում են լինելու նաեւ Հայ-ռուսական առեւտրա–տնտեսական, վառելիքա–էներգէտիկ, մշակութային-հումանիտար եւ ռազմատեխնիկական կապերի զարգացման հարցերը:
«Մեդվեդեւն ու Սարգսեանը քննարկելու են մեր տնտեսութիւնների համար ճգնաժամային հետեւանքները յաղթահարելու հեռանկարները»,- նկատել է նա՝ յիշեցնելով, որ երկրների միջեւ առեւտրա–շրջանառութիւնը 2009 թւականին Յունւար-նոյեմբեր ամիսներին կազմել է 642,71 միլիոն դոլար՝ 2008թ. նոյն ժամանակահատւածի համեմատ կրճատւելով 21,5 տոկոսով:
Նախագահները քննարկելու են նաւթա–գազային ոլորտում, միջուկային էնէրգետիկայում համատեղ նախագծերի իրականացման ծրագրերը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: