Սկսւեց Սարգսեան-Մեդվեդեւ-Ալիեւ Հանդիպումը

13:21 / 25.01.2010
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Սոչիի կեցավայրում սկսւել են եռակողմ հանդիպումները ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցութեամբ՝ նւիրւած Ղարաբաղեան հակամարտութեանը:
Ինչպէս հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, բանակցութիւններում ռուսական կողմից մասնակցում են Դմիտրի Մեդվեդեւը, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգէյ Լաւրովն ու նախագահի օգնական Սերգէյ Պրիխոդկոն: Հայկական կողմից՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը, ԱԳՆ ղեկավար Էդւարդ Նալբանդեանն ու նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգէն Սարգսեանը: Ադրբեջանական կողմից՝ նախագահ Իլհամ Ալիեւն ու արտգործնախարար Էլմար Մամեդեարովը:
Առայժմ տեղեկութիւն չկայ՝ հանդիպումից յետոյ հանդէս կը գա՞ն արդեօք նախագահները մամուլի ներկայացուցիչների առջեւ:
Հենց այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կուղեւորւեն Ադլերի օդանաւակայան, որտեղ կանցնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցութեամբ բանակցութիւնների եւս մէկ փուլ:
Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: