Ռուբէն Յակոբեան.–
Եթէ ԼՂ խնդիրը լուծւում է, էլ ինչ իմաստ ունէր Հայ-թրքական գործընթաց սկսելը

«Իմ կարծիքով, Հայ-թրքական զարգացումները մեր շահերից չեն բխում եւ մեր նախաձեռնութիւնը չէին: Որքան շուտ դուրս գանք այդ գործընթացից, այնքան լաւ»:
14:18 / 26.01.2010
«Եթէ խօսքը գնում է Հայ-թրքական սահմանի բացման մասին, ապա պէտք է յիշել, որ Թուրքիան միշտ յայտարարել է, որ սահմանը փակել է ԼՂ խնդրի պատճառով եւ այն կը բացւի, եթէ հայկական ուժերը դուրս բերւեն ԼՂ-ին յարակից տարածքներից»,-
Յունւարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ակունք» վերլուծական կենտրոնի ղեկավար Ռուբէն Յակոբեանն ու աւելացրեց. «Այս տեսանկիւնից, եթէ Հայաստանը յայտարարում է, որ պատրաստ է ԼՂ խնդրի լուծմանը եւ համաձայն է մադրիդեան սկզբունքներին, էլ ի՞նչ կարիք կար Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթաց սկսել: Չէ որ, եթէ լուծւում է Ղարաբաղի հարցը, ինքնըստինքեան սահմանը բացւելու էր, ի՞նչ իմաստ ունէր նման գործընթաց սկսել: Այսքան ժամանակ, որեւէ իշխանաւոր կամ պետական մարմին անկեղծօրէն չի պատասխանել այս հարցին»:
Այնուհետեւ անդրադառնալով Հայ-թրքական գործընթացին՝ նա ասաց. «Իմ կարծիքով, Հայ-թրքական զարգացումները մեր շահերից չեն բխում եւ մեր նախաձեռնութիւնը չէին: Որքան շուտ դուրս գանք այդ գործընթացից, այնքան լաւ»:
Հարցին, թէ ինչպէ՞ս կարող է Հայաստանը դուրս գալ այդ գործընթացից, Ռ. Յակոբեանը պատասխանեց. «Ցանկացած պատրւակ կարելի է օգտագործել դրա համար: Թուրք պաշտօնեաների յայտարարութիւնները, թէ սահմանը կարող է բացւել միայն ԼՂ հարցում առաջընթացից յետոյ, արդէն պատրւակ է»:



Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: