Մոսկւայում հայազգի գործարարի են սպանել

10:57 / 26.01.2010
Յունւարի 26-ի գիշերը Մոսկւայում ձեռնարկատիրութեամբ զբաղւող մի Հայ է սպանւել։
Ականատեսների տւեալներով, գործարարն իր կնոջ հետ սրճարանում է եղել։ Յանկարծ ներս է մտել մի տղամարդ, մօտեցել այն սեղանին, որի մօտ նստած է եղել գործարարը եւ երեք անգամ կրակել է նրա վրայ։ Ձեռնարկատէրը տեղում մահացել է։
Ականատեսների պնդմամբ, կրակողը կովկասցու արտաքին է ունեցել։
Ինչպէս յայտնում է «Ինտերֆաքսը», չի բացառւում, որ սպանութիւնը պատւիրւած է եղել։
ՌԻԱ Նովոստիի տւեալներով, սպանութիւնը կարող է կատարւած լինել վէճից յետոյ։
Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: