Կայացաւ «Եւրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչը
Եւա Ռիվասը իր «Ծիրանի կորիզը» երգը կը ներկայացնի վաղը` երկրորդ կիսաեզրափակիչում
09:34 • 26.05.10
Երէկ երեկոյեան Օսլոյում կայացաւ «Եւրատեսիլ» երգի միջազգային մրցոյթի առաջին կիսաեզրափակիչ փուլը։

Յիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող Եւա Ռիվասը իր «Ծիրանի կորիզը» երգը կը ներկայացնի վաղը` երկրորդ կիսաեզրափակիչում, որի արդիւնքում ևս տասը երկրի մասնակից կանցնի եզրափակիչ։ Աւանդոյթի համաձայն, եզրափակիչ փուլին, որն այս տարի տեղի կունենայ մայիսի 29-ին, կը մասնակցեն մրցոյթի հիմնադիր երկրները` Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Ֆրանսիան, ինչպէս նաև անցած տարի մրցոյթում յաղթած և այս տարի այն հիւրընկալող Նորվեգիան։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment