Ադրբեջանում հերոս է դաժան կեցւածք դրսևորղը»


«Ադրբեջանում հերոսի կերպարը նա է, ով աւելի շատ Հայ է սպանել և էական չէ, հայը զինւոր է, թէ խաղաղ բնակիչ»

«Ադրբեջանական բանակը զերծ չէ իռացիոնալ ագրէսիայի դրսևորումներից, ինչը շատ դէպքերում իրենց մօտ խրախուսւում է»,- յայտնեց ՀՀ պաշտպանութեան նախարարութեանը կից հասարակական խորհրդի անդամ, հոգեբանական գիտութիւնների թեկնածու Դաւիթ Ջամալեանը` ներկայացնելով ադրբեջանական բանակի ընդհանուր նկարագրի մասին իր դիրքորոշումը:
Ըստ Դ. Ջամալեանի` ադրբեջանական զինւորական մշակոյթում միշտ էլ դաժանութիւն է դրսևորւել անզէն մարդու նկատմամբ, այդ իսկ պատճառով էլ «ադրբեջանցի զինւորը իռացիոնալ դաժանութեանը հակւած զինւորական կերպար է, ով թոյլի նկատմամբ աւելի ագրէսիւ դառանալու հակւածութիւն ունի»:
Անդրադառնալով միւս առանձնայատկութիւններին` հոգեբանական գիտութիւնների թեկնածուն յայտնեց, որ ի տարբերութիւն Հայ զինւորի, ում մէջ «արմատացած է այն, որ հնարաւոր է դիմակայել թշնամուն` սակաւ ուժերով, ադրբեջանցիները յաջողութեան գրաւականը կապում են քանակական առաւելութեան հետ»:
Յիշեցնելով հայ սպային գիշերով կացնահարած Ռամիլ Սաֆարովի կերպարը` Դ. Ջամալեանը նշեց, որ «ադրբեջանում հերոսի կերպարը նա է, ով աւելի շատ Հայ է սպանել և էական չէ, հայը զինւոր է, թէ խաղաղ բնակիչ»:
«Ադրբեջանը այն եզակի պետութիւններից է, որ պարտած լինելով հանդերձ` ունի անթիւ-անհամար պետական կոչում ստացած հերոսներ,սակայն այդ մարդկանց կենսագրութիւնը ուսումնասիրելուց տեսնում ես, որ այս մարդիկ, մասնակցելով մարտերին, աչքի են ընկել իրենց դաժան կեցւածքով»,- ամփոփելով իր խօսքը` ընդգծեց Դ. Ջամալեանը:

ԱՅՍՕՐ, 15:48
Aysor.am

0 Պատգամ: