Ռազմատենչ յայտարարութիւններով Ադրբեջանն ինքն իրեն փակուղի է մտցրել
17:44 • 26.05.10
Ադրբեջանի ռազմատենչ յայտարարութիւնները ներքին օգտագործման համար են, և դրանց վրայ ուշադրութիւն դարձնել պէտք չէ։ Այս մասին այսօր Երևանում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը՝ նշելով, որ պատերազմը ձեռնտու չէ նաև Ադրբեջանին։
«Պատկերացրէք` յանկարծ ռազմական գործողութիւնները սկսւեն: Այդ դէպքում ամբողջ աշխարհին յայտնի կլինի, որ իրենք վաղուց պատերազմ են քարոզել: Իրենք իրենց փակուղի են մտցրել, նրանք 10 տարի յայտարարում են, որ եթէ առաջընթաց չլինի, իրենք պատերազմ կսկսեն, սակայն չեն սկսում, և հէնց դրանով էլ վարկաբեկում են իրենց»,- ասել է ռուս դիւանագէտը:
Խօսելով Արցախում մայիսի 23-ին կայացած խորհրդարանական ընտրութիւնների մասին՝ Կազիմիրովն ասել է. «Կարծում եմ` ընտրութիւնները, որոնք կայացան Լեռնային Ղարաբաղում, դրական երևոյթ են, և հասկանում եմ, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարներն ընդգծում են ժողովրդավարութեան կարևորութիւնը: Ես հռետորական հարց կտամ. «Իսկ ինչ է, աւելի լաւ կլինէր, եթէ այնտեղ ռազմական դիկտատուրայ՞ լինէր: Գուցէ դա՞ ձեռնտու լինէր միջազգային հանրութեանը և համանախագահներին: Իհարկէ, ոչ»:«Ես բացասաբար եմ վերաբերւում նրան, որ Մինսկի խմբի համանախագահները տարբեր տիպի բացասական մտքեր են արտայայտում այդ կապակցութեամբ: Ես կարծում եմ, որ չի կարելի ինչ-որ այլ երկրներում սերել ժողովրդավարութիւն, իսկ այստեղ` լրիւ այլ բան: Այո, կան իրաւական բնոյթի խնդիրներ, կայ Լեռնային Ղարաբաղի չճանաչւածութիւնը, սակայն այդ խնդիրները ժամանակաւոր են, իսկ կասկածի տակ դնել հէնց ժողովրդավարական գործընթացի փաստը իմաստ չունի»- նշել է նա:
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգաւորման գործընթացին Թուրքիայի հնարաւոր մասնակցութեանը՝ Կազիմիրովն ասել է, որ այդ մասին խօսել անգամ չարժէ, որովհետև դեռ բանակցութիւնների առաջին տարիներին հնարաւոր չէր լինում առաջ շարժւել, քանի որ սուր բանավէճ էր ծաւալւում ադրբեջանցիների և հայերի միջև։
«Մենք որոշեցինք, որ կըհանդիպեն միայն չեզոք երկրները` առանց կողմերի մասնակցութեան: Եւ Թուրքիան առաջինը հրաժարւեց մասնակցել դրանց: Նրանք չէին ուզում, որ իրենց ընդունեն որպէս չեզոք կողմ, նրանք պարզ ցուցադրում էին, որ աջակցում են հակամարտող կողմերից մէկին»,- ասել է Կազիմիրովը:
Կազիմիրովի խօսքերով, հետագայում, հաւանաբար, ինչ-որ մէկը Թուրքիայի «ականջները ոլորեց» և յաջորդ հանդիպումից սկսած` նրանք արդէն մասնակցում էին տասնեակի կազմում:
«Այսինքն՝ այստեղ յատկանշականն այն է, որ այն ժամանակ Թուրքիան ինքը հեռացաւ չեզոք տասնեակի շրջանակներում անցկացւող հանդիպումներից»,- ասել է նա:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment