Բակօ Սահակեան.-
«...ԼՂՀ–ի հետ համաձայնեցումն անհրաժեշտ է ամէն փուլում»
Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը հարցազրոյց է տւել «Նեզավիսիմայա գազետա» թերթին։ Բ. Սահակեանը մասնաւորապէս ասել է, որ ոչ միայն Մադրիդեան, այլև մնացած բոլոր սկզբունքները, որոնք մշակւում և ներկայացւում են կողմերի դատին, միշտ էլ մշուշոտ և ոչ պարզ կը թւան միայն այն պատճառով, որ դրանք մշակւում են ոչ Արցախի հետ համատեղ։
-Մենք յարգում ենք ԵԱՀԿ ՄԽ-ի աշխատանքը, խորապէս երախտապարտ ենք նրան, քանի որ կարծում ենք, որ այսօրւայ յարաբերական խաղաղութիւնը ձեռք է բերւել նաև նրա աշխատանքի շնորհիւ։ Բայց յարգելով այդ առաքելութիւնը' մենք միաժամանակ ասում ենք՝ ամէն սկզբունք և խնդրի կարգաւորման սխեմայ հարկ է մշակել մեզ հետ միասին։ Որպէսզի դրանք կեանքի կոչւեն, ԼՂՀ-ի հետ համաձայնեցումն անհրաժեշտ է ամէն փուլում, քանի որ արդիւնքում անհամաձայնութիւնը լուրջ խնդիրներ է առաջացնում,-ասել է Բ. Սահակեանը։
ԼՂՀ նախագահը նաև նշել է, որ փախստականների խնդիրը պէտք է համալիր դիտարկել։
-Եթէ խօսում ենք ադրբեջանցի փախստականների մասին, ապա չպէտք է մոռանանք նաև կէս միլիոնանոց հայերի մասին, ովքեր ստիպւած են եղել լքել բնակութեան հարազատ վայրերը կամ էլ բռնի են տեղահանւել։ Այդ պատճառով, որոշակի և միայն ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը մեր կողմից չի կարող ընդունւել։ Մենք պատրաստ ենք դիտարկել փախստականների հարցն ընդհանուր առմամամբ, այիսնքն՝ հաշւի առնելով Հայ փախստականների շահերը,-աւելացրել է Բ. Սահակեանը։

7or.am
0 Պատգամ:
Post a Comment