Եւա Ռիվասը, բուքմէյքերների կարծիքով, ֆավորիտ է
ԵՒԱՆ ԵՐԿՐՈՐԴՆ Է ՈՐ ԵՐԳՈՒՄ Է ԱՅՍՕՐ
13:08 • 27.05.10
Այսօր տեղի կունենայ «Եւրատեսիլ 2010» մրցոյթի երկրորդ կիսաեզրափակիչը։
Մասնակիցների թւում են Լիտվայի, Իսրայելի, Դանիայի, Շւէյցարիայի,
Շւէդիայի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Նիդերլանդների, Ռումինիայի, Սլովենիայի, Իռլանդիայի, Բուլղարիայի, Կիպրոսի, Խորվաթիայի, Վրաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները։ Եւա Ռիվասը ելոյթ կունենայ երկրորդը։ Կազմակերպիչները տպաւորիչ շօու են խոստանում։
Յիշեցնենք, որ Ռիվասը երգում է Apricot stone («Ծիրանի կորիզ») երգը։ Բեմում հսկայական ծիրանի կորիզից ծառ է աճում։ Եւայի ելոյթը կուղեկցւի հրավառութեամբ։ Բայց, իհարկէ, համարի յաղթաթուղթը դուդուկի վարպետ Ջիվան Գասպարեանի մասնակցութիւնն է։
Ըստ բուքմէյքերների՝ յաղթելու ամենամեծ շանսերն ունեն Հայաստանի, Իսրայէլի, Գերմանիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները։
Յիշեցնենք, որ եզրափակչում, որը տեղի կունենայ մայիսի 29-ին, կմրցեն 25 երկրների ներկայացուցիչներ՝ իւրաքանչիւր կիսաեզրափակչին լաւագոյնս հանդէս եկած 10-ական երկիր, Նորվեգիան՝ որպէս նախորդ տարւայ յաղթող, ինչպէս նաև Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան, որոնք մշտապէս շրջանցում են կիսաեզրափակիչը և հանդէս գալիս անմիջապէս եզրափակչում։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment