Գիլանի և Այոմիի նոր նախագծերը կօժանդակեն Գիւմրիի երաժշտական դպրոցի կառուցմանը

19:13 • 24.05.10
Deep Purple լէգենդար խմբի մենակատար Եան Գիլանն արդէն տեսել է Գիւմրի քաղաքում երաժշտական նոր դպրոցի նախագիծը։
Այս մասին այսօր լրագրողներին ասաց երգիչը՝ յաւելելով. «Այն շատ տպաւորիչ էր։ Մենք գոհ ենք»։
Յիշեցնենք, որ անցեալ տարի, երբ «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի մասնակիցներն այցելել էին Հայաստան, Երևանում ներկայացւեց խմբի Smoke on the Water ռեմիքսի նոր տեսահոլովակը, ինչից յետոյ հեղինակները յայտնեցին, որ դրա վարձոյթից ստացւած հասոյթը կուղղւի երաժշտական դպրոցի կառուցմանը։
Այս անգամ, այցելութեան շրջանակներում Եան Գիլանն ու Black Sabbath –ի կիթառահար Թոնի Այոմին ունեն նոր նախագծեր, որոնք նպաստելու են երաժշտական դպրոցի արագ կառուցմանը։

Tert.am

0 Պատգամ: