Սուսաննա Շահինեանից յոյսը կտրել են
Սեֆիլեանին ու Միքայէլյանին շնորհաւորում են բաց նամակով
«Սփիւռքից հայրենիք վերադարձած, հայրենիքին ծառայելու պատրաստակամութեամբ հայորդիք ՝ յայտնւեցին բանտերում, իսկ
սփիւռքի «տիկին նախարարուհին» առանց խղճի խայթ զգալու դեռ շարունակում է «արի տուն» կոչով դիմել սփիւռքահայերին։
12:15 • 26.05.10
Հայ կամաւորական Արմենուհի Մելքոնեանը Սուսաննա Շահինեանին դիմել է բաց նամակով, որում ասւում է.
«Յարգելի խմբագրութիւն։ Յունւար ամսին մի խումբ կին կամաւորականներ նամակով դիմեցինք «Երաժշտական փոստարկղին։ Ծրարում գարնանային ձնծաղիկներ էին և Հայոց եռագոյնը «ոչ մի թիզ հող» մակագրութեամբ։

Հայոց բանակի տօնի առիթով շնորհաւորել էինք Արցախեան Ազատամարտի և բանակաշինութեան ակունքներում կանգնած Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլեանին՝ ցանկանալով նրան քաջառողջութիւն և ՀՀ քաղաքացիութիւն։ Միաժամանակ, շնորհաւորել էինք նաև «Սասուն» ջոկատի հրամանատար, քաղբանտարկեալ Սասուն Միքայէլեանին։ Երաժշտական պատւէրը Ռուբէն Հախվերդեանի և Դաւիթ Ամալեանի «Կտակն» էր։ Ցաւօք, մեր խնդրանքը չկատարւեց։Կրկին նման խնդրանքով, այս անգամ Շուշիի ազատագրման օրւայ կապակցութեամբ, դիմեցինք Սուսաննա Շահինեանին նամակով, որը յանձնեցի անձամբ Ռադիոտուն, նամակների բաժին։ Մայիսի 9-ը Սասուն Միքայէլեանի համար վերածննդի օր էր. այդ մարտում Սասունը ծանր վիրաւորւել էր։
Ցաւօք այս անգամ էլ մեր խնդրանքը չկատարւեց։
Տիկին Շահինեան, երբ դուք լքելով հայրենիքը օրհասական պահին Հոլանդիաներում ապահով և բարեկեցիք կեանք էիք վարում, ազգի լաւագոյն տղաները ձեր, ձեր զաւակի և մեր բոլորի հայրենիքն էին պաշտպանում։ Մի բան, որ Դուք ոչ զգացիք, ոչ արժևորեցիք։ Դեռ մի բան էլ Ձեզ իրաւունք վերապահեցիք «Երաժշտական փոստարկղը» վարել Ձեր ցանկութիւններին և արժէհամակարգին համապատասխան։
Ցաւօք, այսօր հայրենիքի պաշտպանները, լաւագոյն տղաները ոչ միայն չեն գնահատւում, այլ անիրաւի դատապարտւում են և մերժւում։
Զորօրինակ, Շուշիի քաղաքապետի մերժումը Ժիրայր Սեֆիլեանին «Շուշիի պատւաւոր քաղաքացու» կոչում շնորհելու հարցում։
Սփիւռքից հայրենիք վերադարձած, հայրենիքին ծառայելու պատրաստակամութեամբ հայորդիք ՝ Վարդգէս Գասպարին, Ժիրայր Սեֆիլեանը, Սարգիս Հացպանեանը յայտնւեցին բանտերում, իսկ սփիւռքի «տիկին նախարարուհին» առանց խղճի խայթ զգալու դեռ շարունակում է «արի տուն» կոչով դիմել սփիւռքահայերին։ Այսուհետ չակնկալելով ձեր և ձեր ղեկավարութեան երախտապարտ վերաբերմունքը ազգի լաւագոյն, հայրենանւէր տղաների նկատմամբ, բաց նամակով ենք շնորհաւորում Առաջին Հանրապետութեան տօնի կապակցութեամբ, ցանկանում, որ անկախութիւնը և ազատութիւնը ի վերջոյ դառնան մեր պայքարի յաւերժական նւաճումը։ Իսկ ինչ մնում է երաժշտական պատւէրին, ապա դրա կարիքն էլ չկայ, քանի որ ազատութեան ու անկախութեան երգը, հայ երգը միշտ նրանց հոգում է»։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment