Նեստերենկոն յիշեցնում է.–
Մոսկւան չի ճանաչում Ղարաբաղի անկախութիւնը
12:44 • 24.05.10
Մոսկւան ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան սկզբունքը, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպէս անկախ պետութիւն։ Այս մասին այսօր յայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Անդրէյ Նեստերենկոն՝ մեկնաբանելով Արցախում մայիսի 23-ին անցկացւած խորհրդարանական ընտրութիւնները։

«Միաժամանակ, Մոսկւայում չեն կարծում, որ հակամարտութեան կարգաւորման ընթացքը կարող է կախւած լինել Լեռնային Ղարաբաղում ընտրութիւնների անցկացումից»,- յայտարարել է Նեստերենկոն։
Ըստ Նեստերենկոյի՝ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան իր բոլոր գործընկերների հետ սերտ համագործակցութեամբ այսուհետ ևս եռանդով կօգնի հայերին ու ադրբեջանցիներին՝ որքան հնարաւոր է շուտ հասնել Ղարաբաղեան հանգոյցի փոխզիջումային հանգուցալուծման։ Այս մասին յայտնում է Взгляд-ը:
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment