Դաշնակցական պատգամաւորը դժգոհ է հայկական դիւանագիտական կորպուսի աշխատանքից


14:26 • 24.05.10
ՀՀ ԱԺ «ՀՅԴ» խմբակցութեան պատգամաւոր Հրայր Կարապետեանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Եւրախորհրդարանի թիւ 2216 բանաձևին, դժգոհեց հայկական դիւանագիտական կորպուսի՝ դեսպանութիւնների և պատւիրակութիւնների աշխատանքից։ Հրայր Կարապետեանը նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականութեան մարտավարութիւնը պէտք է փոխւի, այդ թւում պէտք է յստակ աշխատանք տարւի ՀՀ դեսպանների հետ, որոնց մի մասը, Կարապետեանի բնորոշմամբ, «նոյնիսկ չի հասկանում իր առջև դրւած խնդիրները»։
Դաշնակցական պատգամաւորի խօսքով՝ «հարկաւոր է լուրջ պրոֆիլակտիկայ անել դեսպանների շրջանում՝ բացատրելով նրանց ՀՀ մօտեցումները»։ Հակառակ դէպքում, ըստ պատգամաւորի, վատ աշխատող դեսպանները պէտք է հեռացւեն աշխատանքից։
Անդրադառնալով ՀՀ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանի հրաժարականի ՀՅԴ պահանջին՝ Կարապետեանը յայտարարեց. «ՀՅԴ պահանջն ուժի մեջ է։ Մենք չենք ասել, որ այլևս չենք պահանջում ԱԳ նախարարի հրաժարականը»։ Այդուհանդերձ, ՀՅԴ ներկայացուցիչը նշեց, որ իրենց համար անձերի խնդիր դրւած չէ, այլ կարևոր է, որ մօտեցումները փոխւեն։
Tert.am

0 Պատգամ: