Ծխախոտի դէմ պայքարի համաշխարհային օրն է
Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը 1988 թ-ին այս օրը` մայիսի 31-ը, յայտարարել է Առանց ծխախոտի համաշխարհային օր: Նպատակն է եղել հասնել նրան, որ 21-րդ դարում ծխելու սովորոյթը վերանայ, մինչդեռ խնդիրն առկայ է և նիկոտինի դէմ պայքարը շարունակւում է:

Ինչպէս տեղեկանում ենք ՀՀ առողջապահութեան նախարարութիւնից, 2009 թւականի վիճակագրական տւեալների համաձայն` Հայաստանում մեծահասակ բնակչութեան (16 տարեկանից սկսած) 27%-ը կանոնաւոր (ամէնօրեայ) ծխող է, այդ թւում` տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 52%, իսկ աշխատունակ տղամարդկանց (20 տարեկանից բարձր) 57.7%ը ծխող է:
Ծխելու դէմ պայքարը Հայաստանի առողջապահութեան գերակայ խնդիրներից է: Այս տարի ՀՀ կառավարութիւնը հաստատեց «Ծխելու դէմ պայքարի պետական ծրագիրը», որը նախատեսւում է իրականացնել 2010-2015 թւականների ընթացքում: Ծրագրի նպատակն է պաշտպանել մարդկանց առողջութիւնը ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցութեան, ինչպէս նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական բացասական հետևանքներից:
Ինչպէս տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստի-ից` գիտական փարձաքննութիւնները հաստատել են, որ նիկոտինը վնասում է ծխող մարդու գրեթէ բոլոր օրգանները` սկսած շնչուղային, սիրտ-անոթային համակարգից, վերջացրած չարորակ ուռուցքների առաջացումը: Ծխելը վնասում է նաև օրգանիզմի վերարտադրողական և իմունային համակարգերը, պատճառ է հանդիսանում ռևմատիզմի և շաքարախտի առաջացման համար:
Ըստ վիճակագրութեան` աշխարհում ծխելուց տարեկան աւելի շատ մարդ է մահանում, քան աւտո- և ինքնաթիռների վթարներից:
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment