Թուրքիան շարունակում է յայտարարութիւններ անել
«Ղարաբաղեան հիմնահարցի աղբիւրը՝ ներկայ ստատուս-քվոյի պահպանումն է»,
-Ղազախստանի նախագահի նետ համատեղ ասուլիսում յայտարարել է Աստանայում պաշտօնական այցով գտնւող Թուրքիայի նախագահ Աբդուլա Գիւլը։ «Իմ այցը Հայաստան ինչ-որ չափով խախտեց ստատուս-քվոն։ Անհրաժեշտ է ցուցաբերել զսպւած, սակայն հաստատակամ գործունէութիւն։ Եթէ առաջիկայ երկու տարում ոչինչ չփոխւի, ապա չի փոխւի և յաջորդ 10 տարիների ընթացքում։ Ամէն ինչ կմնայ այնպէս, ինչպէս որ կայ, ինչը օգուտ չի բերի կողմերից և՛ ոչ մէկին»,-յայտարարել է Գիւլը։

0 Պատգամ:
Post a Comment